Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հանդիպում առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

Հանդիպում առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն եւ հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են առողջապահության զարգացման եւ այստեղ առկա խնդիրների լուծման հետ կապված հարցեր:

 

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ առողջպահության ոլորտն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում` հավելելով, որ ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալը մեր երկրի առջեւ ծառացած գերխնդիրներից է:

 

Բակո Սահակյանը հատուկ ուշադրություն է դարձրել ոլորտի տեխնիկական հագեցվածությանը, կադրերի պատրաստմանը եւ վերապատրաստմանը, ինչպես նաեւ հանրապետությունում առողջ ապրելակերպի մշակույթի արմատավորմանը`այդ եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ տալով առողջապահության նախարարության ղեկավարությանը:

Սկզբնաղբյուր. moh.nkr.am
Լուսանկարը. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ