Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ

Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ

ՀՀ կառավարության որոշմամաբ` 2001թվականից հունիսի երրորդ կիրակին տոնվում էր ոպես Բուժաշխատողի օր, որպես մասնագիտական հաջողություններն ու ձեռքբերումներն արձանագրելու, բուժաշխատողներին երախտիքի խոսք ասելու գեղեցիկ հնարավորություն:

 

2012թ. Հայաստանում բուժաշխատողի օրը նշվում է հունիսի 21-ին: Այն միտված է բարձրացնելու, վերարժևորելու բժշկի կարևոր դերն ու հեղինակությունը հասարակության մեջ: Օրվա առիթով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը բուժաշխատողին նվիրված մեծարման երեկո էր կազմակերպել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:


Հարյուրավոր բուժաշխատողներից և պետական այրերից բացի միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

 

Միջոցառման բացման արարողության ժամանակ ընթերցվեց նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողներին:


Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ


«Սիրելի բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Սա ևս մեկ առիթ է՝ անդրադառնալու ձեր դժվարին և պատասխանատու աշխատանքին, արժևորելու այն ջանքն ու եռանդը, որ բժիշկը ներդնում է յուրաքանչյուր հիվանդի ապաքինման գործում: Կայուն և դինամիկ զարգացող առողջապահական համակարգը մեր հայրենիքի ընդհանուր զարգացման  հիմնական և կարևոր ուղղություններից է»,-ասվում է նախագահի ուղերձում:


Առողջապահության նախարար Արմեն ՄուրադյանԻր շնորհավորանքի խոսքը բուժաշխատողներին հղեց նաև Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը.

 

«Չափազանց հպարտ եմ, որ այսօր` լինելով ձեզանից մեկը, հնարավորություն ունեմ այս մշակութային մայր տաճարի բեմից շնորհավորելու ձեզ: Ի խորոց սրտի յուրաքանչյուրիդ ընտանիքին ցանկանում եմ բարեկեցություն: Այն ժամանակը, որը դուք տրամադրում եք կարիքավորներին ձեր բարիությամբ, գթասրտությամբ, անսահման ուշադրությամբ, կցանկանայի, որ ձեր ընտանիքի առջև գար: Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր գործընկերներին։ Բոլորին մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ պատասխանատու, նվիրական գործում: Ցանկանում եմ առողջություն, պաշտպանվածության զգացում և խաղաղ երկինք: Թող կարողանաք ձեռք մեկնել յուրաքանչյուր կարիքավորին: առանձնահատուկ կցանկանայի շնորհավորել այն բուժաշխատողներին, ովքեր այս տոնական օրը ոչ թե մեզ հետ են` դահլիճում, այլ՝ վիրասրահներում, շտապ օգնության մեքենաներում, հիվանդի մահճակալի կողքին»:

 

Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ  

 

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց  իր բոլոր կոլեգաներին.

 

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյան«Ցանկանում եմ   քաջ առողջություն, որպեսզի նրանք էլ իրենց գործունեությամբ կարողանան ժողովրդին առողջություն պարգևել: Թող լինեն հպարտ՝ իրենց մասնագիտությամբ: Եթե չենք կարողանում հասնել նրան, որպեսզի մարդիկ չհիվանդանան, ուրեմն այնպես անենք, որպեսզի առողջանան»:


Բուժաշխատողներին շնորհավորեց և  նրանց խնդիրների մասին լրագրողների հետ խոսեց նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն  Գագիկ Բազիկյանը:


–   Պարոն Բազիկյա՛ն, շնորհավոր նաև Ձեր տոնը:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն  Գագիկ Բազիկյան–   Ուզում եմ շնորհավորել բոլոր բժիշկներին, բուժքույրներին, բուժաշխատողներին: Ամենադժվար և պատասխանատու մասնագիտություններից մեկն է բժշկությունը: Այն ծանրագույն տարիները, երբ մենք չունեինք լույս, չունեինք ջեռուցում, կար դեղամիջոցների խնդիր, ոչ  մի հիվանդանոց չդադարեցրեց գործունեությունը: Բժիշկներն աշխատում էին անգամ այդ ծանր պայմաններում:


–   Ի՞նչ է պակասում այսօր բուժաշխատողին:


–   Բոլորս էլ գիտենք, որ առողջապահությունը ֆինանսավորվում է մնացորդային գումարներով: Այն գումարը, որը հատկացվում է  առողջապահությանը, վաղուց չի բավարարում: Բոլորս գիտենք, թե արտասահմանում բուժումն ինչ արժե, ինչպես են վարձատրվում բուժաշխատողները: Առողջապահությունը մեծ ծախսեր է պահանջում, որովհետև այս ոլորտում անհնար է առանց դեղամիջոցների, տեխնիկայի, գործիքների, որոնք շատ հաճախ մեկանգամյա օգտագործման համար են: Եթե մենք ուզում ենք  որակյալ բժշկություն ունենալ, պետք է կարողանանք ապահովել նաև դրա ծախսերը: Որպես այդպիսին միակ խնդիրն այս ասպարեզում ֆինանսավորումն է:

 

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ


Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին առողջապահական ամենատարբեր ոլորտների մասին պատմող տեսաֆիլմեր, որոնցում անդրադարձ էր կատարված ռազմական բժշկությանը, սփյուռքի բժիշկներին, ոլորտին մշտապես աջակցող բարերարներին, հայկական բժշկական գերդաստաններին: Տեսաֆիլմերում ներկայացված էր նաև մեր երկրում բժշկագիտության սկզբնավորման և զարգացման պատմությունը:

 

Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ