Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 21-ը ՀՀ բուժաշխատողի օրն է. շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից
Մեր տոնի կապակցությամբ ուզում եմ սրտանց շնորհավորել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր գործընկերներին։ Բոլորին մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ պատասխանատու, նվիրական գործում:
Սիրելի բուժաշխատողներ,ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Մասնագիտական տոնն առիթ է ոչ միայն ամփոփելու առողջապահական համակարգի ձեռքբերումները, մատնանշելու խնդիրները, այլև հրաշալի հնարավորություն` երախտիքի անկեղծ խոսք հղելու մեր բազում բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ովքեր, բարձր պահելով սպիտակ խալաթը կրողի պատիվը, գիշեր ու զօր մեծ նվիրումով են իրականացնում իրենց աշխատանքը: Յուրաքանչյուր օր առողջական ամենատարբեր խնդիրներով հարյուրավոր քաղաքացիներ են դիմում բուժհաստատություններ` ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հաճախ աննկատ է մնում, թե որքան կյանքեր են փրկվում, որքան մարդիկ են բժշկի օգնությամբ հաղթահարում իրենց առողջական խնդիրներն ու տանջող ցավը: Մարդասիրական իրենց առաքելությունը կատարող բուժաշխատողներն այդ մասին չեն մտածում։ Կոչումով բժշկի համար առաջնայինն իրեն դիմած հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելն է, նրա առողջությունը վերականգնելը, ամենակարևորը` կյանքեր փրկելը: Բժիշկը եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունից առաջ երդվում է։ Դրանով նաև պարտավորվում է մասնագիտական պարտականությունները կատարելուց բացի գթասրտությամբ վերաբերվել հիվանդին, երբեք չմոռանալ, որ գործ ունի նրա կյանքի ու ամենաթանկ արժեքի` առողջության հետ։
Նախարարությունն իր առջև խնդիր է դրել տարբեր ծրագրեր իրականացնել, որպեսզի բուժաշխատողները մասնագիտական իրենց պարտականությունները կատարելիս իրավական առումով ավելի ապահովված զգան։ Միաժամանակ մեծ ջանքեր պետք է գործադրենք, որ իրենց նվիրումին, կատարած ամենօրյա դժվարագույն աշխատանքին համապատասխան ու արժանապատիվ վարձատրվեն։
Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար
21.06.2014 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ