Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ցավակցական ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Լազարի Եսայանի մահվան կապակցությամբ

Ցավակցական ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Լազարի Եսայանի մահվան կապակցությամբ

Իր մասնագիտական գործունեության ընթացքում Կառլեն Եսայանն արժանացել է բազում պարգևների` խրախուսանքների, շնորհակալագրերի, շքանշանների:

Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ ս/թ հունիսի 12-ին երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքի 80-րդ տարում մահկանացուն է կնքել ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Լազարի Եսայանը:

Իր մասնագիտական գործունեության ընթացքում Կառլեն Եսայանն արժանացել է բազում պարգևների` խրախուսանքների, շնորհակալագրերի, շքանշանների: 2005թ.-ին շնորհակալական նամակներ է ստացել ՀՀ կառավարության աշխատակազմի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից: 2006թ.-ին Կառլեն Եսայանին շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: 2007թ.-ին պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտիոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով և ակադեմիկոս (Եվրոպայի ակադեմիայի) Պաուլ Էռլիխի արծաթյա մեդալով: 2010թ.-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով, 2011թ.-ին՝ «5-րդ բրիգադ» մեդալով, Մյասնիկյանի, Սպանդարյանի գործադիր կոմիտեների, Առողջապահության նախարարության և Բուժաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի համատեղ պատվոգրով, ՀԱՄԽ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով: 2013թ.-ին պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության և «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալներով:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Կառլեն Եսայանի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ:

 

 HaryurVatsunUt Jam

Սկզբնաղբյուր. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Լուսանկարը. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ