Իրադարձություններ Հայաստանում
Երևանում անցկացվեց ուռուցքաբանների գիտաժողով. ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալրվեց նոր գծային արագացուցիչով
Գոյություն ունեցող սարքերից գծային արագացուցիչը տարբերվում է նրանով, որ ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օջախի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները:
Հունիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգը հանդիպեցին ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Շվեդիայի նախարարի այցի շրջանակում ավելի վաղ իր աշխատանքն էր սկսել երկու երկրի ուռուցքաբանների մասնակցությամբ գիտաժողովը: Մասնագիտական քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ռադիոթերապիայի ոլորտում կիրառվող նորարարություններին, կլինիկական արդիական այլ թեմաների: Գիտաժողովին հաջորդեց նախարարների եզրափակիչ խոսքը:
Գիտաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամները մասնակցեցին Շվեդիայի կողմից ուռուցքաբանության ազգային կենտրոնին գծային արագացուցչի նվիրատվության արարողությանը:
«Որպես առողջապահության նախարար ես կրկնակի ուրախ եմ, որ հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստանում նաև առողջապահության բնագավառում՝ Շվեդիայի կարևոր ներդրումով: Շվեդական կառավարության շնորհիվ «Էլեկտա» ընկերության կողմից Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տրամադրված գծային արագացուցիչը չափազանց կարևոր դեր կխաղա Հայաստանում ուռուցքաբանական ծառայության զարգացման գործում, զգալիորեն կբարելավվի ախտորոշման ու բուժման մակարդակը։ Հարգելի տիկին Բյորլինգ, լինելով բժիշկ, Դուք խորապես հասկանում եք, թե որքան կարևոր են ներդրումները մարդու առողջության պահպանման ոլորտում»,- իր խոսքում ասաց Արմեն Մուրադյանը:
ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը Մեդ- Պրակտիկի հետ զրույցում ասաց, որ գծային արագացուցիչը չարորակ ուռուցքների ճառագայթային բուժման նորագույն սարքերից է. «Սարքի արժեքն է 1.5 մլն եվրո: Սակայն սարքը ձեռքբերելու համար մենք որևէ գումար չենք վճարել, քանի որ այն տրամադրվել է շվեդական կառավարության կողմից` տեխնիկական համագործակցության շրջանակում»:
![]() |
![]() |
![]() |
Հ. Գալստյանը տեղեկացրեց նաև, որ սարքը ստացել են մոտ 2-3 ամիս առաջ, սակայն ճառագայթային անվտանգության անհրաժեշտ պայմաններով տարածք ապահովելու համար ժամանակ է պահանջվել: «Գոյություն ունեցող սարքերից գծային արագացուցիչը տարբերվում է նրանով, որ ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օջախի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները, միաժամանակ զգալի բարձրանում է բուժման արդյունավետությունը»,- ընդգծեց Հ. Գալստյանը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը համոզված է, որ սարքի առկայությունը զգալիորեն կբարելավվի հիվանդների ճառագայթման բուժման արդյունքները:
13.06.2014 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


