Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

«Վիկտորիա քոնսալթինգ»-ը երևանյան միջազգային գիտաժողովում ներկայացավ գինեկոլոգիական արտադրանքով

«Վիկտորիա քոնսալթինգ»-ը երևանյան միջազգային գիտաժողովում ներկայացավ գինեկոլոգիական արտադրանքով

«...Սա մի սարք է, որը թույլ է տալիս որոշել. երբ է կարելի կամ` չի կարելի հղիանալ: Ռուսաստանից հետո Հայաստանն առաջին շուկան է, որտեղ մեր ընկերությունը ներկայացնում է այս արտադրանքը»,- Հելեն Դենիս:

«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունը գինեկոլոգիայում կիրառվող արտադրանքով ներկայացավ Երևանում անցկացված միջազգային գիտաժողովին՝  նվիրված մանկաբարձությունում և գինեկոլոգիայում արդիական բուժական մեթոդների կիրառմանը:


Դեղագործական ընկերության ներկայացուցիչ Միքայել Յոլչյանը «Մեդ Պրակտիկ»-ի հետ զրույցում  նշեց, որ «Վիկտորիա քոնսալթինգ»-ի հետ արդեն 12 արտասահմանյան ընկերություն է համագործակցում: «Գիտաժողովին մենք պատիվ ունենք ներկայացնելու ամերիկյան մեր գործընկերոջը: Ընկերությունը կոչվում է «Նոուվեն» (Knowhen): Այն ներկայացնում է նորարարական  սարք, որը թույլ է տալիս ճշգրիտ տեղեկատվություն ստանալ կնոջ օվուլյացիոն շրջանի մասին:  Ընտանիքի պլանավորում կատարած մարդկանց համար սա ճիշտ կողմնորոշվելու լավ հնարավորություն է»,- ներկայացրեց Միքայել Յոլչյանը:

 

«Նոուվեն» (Knowhen) ընկերության հիմնադիր տնօրեն Հելեն Դենի Երևանում միջազգային գիտաժողով՝  նվիրված մանկաբարձությունում և գինեկոլոգիայում արդիական բուժական մեթոդների կիրառմանը «Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերության ներկայացուցիչ Միքայել Յոլչյան

 

Նորարարական սարքի կիրառելիության մասին «Մեդ Պրակտիկ»-ը զրուցեց «Նոուվեն» (Knowhen) ընկերության հիմնադիր տնօրեն Հելեն Դենիսի հետ.


«Սա մի սարք է, որը թույլ է տալիս որոշել. երբ է կարելի կամ` չի կարելի հղիանալ: Ռուսաստանից հետո Հայաստանն առաջին շուկան է, որտեղ մեր ընկերությունը ներկայացնում է այս արտադրանքը: Կինը կարող է ինքնուրույն՝ առանց բժշկի օգնության ժամանակին տեսնել խնդիրը և կանխարգելել: Մեկ անգամ գնում ես սարքը և օգտագործում ամբողջ կյանքում: Բացի բոլոր այլ առավելություններից, կարծում եմ՝ սարքը շատ ավելի մատչելի է, քան մյուս հնարավորությունները, որոնք առաջարկվում են շուկայում: Այն բազմակողմանի տեղեկատվություն է տալիս կնոջն իր մասին: Սարքն անգամ կարելի է միացնել հեռախոսին և նրանում ունենալ օրացույց օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին: Սա մի սարք է, որը համապատասխանում է ժամանակակից կյանքի բոլոր պահանջներին: Նրանից օգտվող կանանց շրջանում հղիանալու հավանականությունը մեծանում է մոտ հինգ անգամ»:

 

Երևանում միջազգային գիտաժողով՝  նվիրված մանկաբարձությունում և գինեկոլոգիայում արդիական բուժական մեթոդների կիրառմանը Երևանում միջազգային գիտաժողով՝  նվիրված մանկաբարձությունում և գինեկոլոգիայում արդիական բուժական մեթոդների կիրառմանը Երևանում միջազգային գիտաժողով՝  նվիրված մանկաբարձությունում և գինեկոլոգիայում արդիական բուժական մեթոդների կիրառմանը


«Վիկտորիա քոնսալթինգ» -ը Հայաստան է ներկրում նաև նոր դեղամիջոց՝ «Էստրինորմ» հեշտոցային մոմիկները, որը ևս ներկայացված էր գիտաժողովի ժամանակ:  Ինչպես նշեց  Միքայել Յոլչյանը, այն եզակի, պահանջված դեղամիջոց է և կիրառվում է հորմոն- փոխարինող թերապիայի ժամանակ: Միքայել Յոլչյանի խոսքով՝ հայ գինեկոլոգների շրջանում արդեն իսկ մեծ հետաքրքրվածություն կա դեղամիջոցի նկատմամբ:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ