Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարին նվիրված Ստեփանակերտում գիտաժողով է անցկացվել (տեսանյութ)

Սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարին նվիրված Ստեփանակերտում գիտաժողով է անցկացվել (տեսանյութ)

ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ այսօր  Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում կազմակերպվել էր գիտաժողով՝ սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց դեմ պայքարի.. միջոցների կապակցությամբ:

 

«Արցախպրես»-ի հաղորդմամբ,  գիտաժողովին հրավիրվել էին ՀՀ  ԱՆ առողջության ազգային ինստիտուտի ռեկտոր, գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը,  «Servie»  ֆրանսիական դեղագործական ընկերության ներկայացուցիչներ:

 

Սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարին նվիրված Ստեփանակերտում գիտաժողով է անցկացվելՈղջունելով գիտաժողովի մասնակիցներին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը բացման խոսքում նախ կարևորեց նման գիտաժողովների դերն ու նշանակությունը սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարում, ընդգծեց բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության միջոցով այդ հիվանդությունների կանխարգելման անհրաժեշտության մասին: Նախարարը ընդգծեց, որ սիրտ–անոթային հիվանդությունների դեպքում՝ շատ կարևոր է ժամանակակից արդյունավետ միջոցների  ու մեթոդների տիրապետումը և բնակչության որակյալ առողջապահական սպասարկումը:

 

Այնուհետև  ներկայացվեց Արցախում արյան շրջանառության խանգարմամբ հիվանդների վիճակագրական տվյալներ, ըստ, որի վերջին տարիների ընթացքում հանրապետությունում էականորեն ավելացել են մահացության դեպքերը՝ սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով:

 

ԼՂՀ ԱՆ բժշկական օգնության կազմակերպման աշխատանքների համակարգող Կարինե Արշակյանի  զեկուցմամբ ներկայացվեց ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների տարածվածության հիմնախնդիրները Ստեփանակերտ քաղաքի բնակչության շրջանում: Նրա խոսքով,  20-րդ դարի երկրորդ կեսին տեղի են ունեցել մահացության հիմնական պատճառների սկզբունքային փոփոխություններ: Առաջին գիծ են դուրս եկել քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, մասնավորապես սիրտ-անոթային հիվանդություններն ու  շաքարային դիաբետը: ՀՀ ԱՆ տվյալների համաձայն    բնակչության մահացության ավելի քան 50% դեպքերի հիմքում ընկած են սիրտ-անոթային հիվանդությունները:

 

Սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարին նվիրված Ստեփանակերտում գիտաժողով է անցկացվելՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը ևս կարևորեց Արցախում սիրտ անոթային հիվանդությունների կապակցությամբ անցկացվող գիտաժողովի անցկացումը: Սրտաբանի խոսքով, իրենք առաջին անգամ հետազոտությունների միջոցով համապարփակ սիրտ անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների մասին պատկերացում են կազմել, որը կնպաստի այդ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարելուն: 

 

Այուհետև տեղի ունեցավ քննարկում մասնակիցների հետ,  մասնավորապես մասնագիտական հարցեր հնչեցին ներկա բժիշկների կողմից:

 

Վերջում  «Servie» դեղագործական ընկերության ներկայացուցիչները տեղեկություններ հաղորդեցին հիմնականում սիրտ անոթային հիվանդությունների բուժման ուղղությամբ մասնագիտացող ընկերության  իրական գործունեության և դեղորայքային նորամուծությունների վերաբերյալ:

 

Տեսանյութը՝ kentron.tv

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ