Իրադարձություններ Հայաստանում
Հայ բժիշկներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումն անցնել Ֆրայբուրգի բժշկական համալսարանում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հուբերթ Բլումի և նույն համալսարանի Ուռուցքների կենսաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հանս Հելգե Բարչի հետ հանդիպումը:
Հյուրերին ողջունեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով խոսես երկու համալսարանների համագործակցության կարևորության մասին: Հանդիպման նպատակը Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև համագործակցության կապեր հաստատելն էր:
Համագործակցության և դրա կարևորության մասին զրուցեցինք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:
– Պարոն Նարիմանյան, ինչքանո՞վ են միջազգային համագործակցություններն ու պայմանագրերը կարևոր համալսարանի գործունեության համար:
– Բժշկությունն այսօր անհնար է պատկերացնել առանց միջազգային կապերի և համագործակցությունների, որովհետև բժշկագիտությունը շատ արագ քայլերով է զարգանում ու փոփոխվում: Որպեսզի համահունչ քայլենք այդ փոփոխություններին, մեր կրթական ծրագրերը պետք է համադրելի լինեն եվրոպական լավագույն համալսարանների ծրագրերի հետ:
– Մասնավորապես` այսօրվա պայմանագիրը Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանի հետ ի՞նչ հնարավորություններ է տալիս:
– Երկար տարիներ ենք պատրաստվել այս հանդիպմանն ու այս համագործակցությանը: Այս պայմանագրով մեր ուսանողը իրավունք է ստանում իր կրթության մի մասը ստանալ եվրոպական լավագույն համալսարաններից մեկում: Մեր համագործակցությունը կգործի բարձրագույն բժշկական կրթության բոլոր փուլերում, ինչպես բազային, այնպես էլ մասնագիտական և շարունական կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում:
![]() |
![]() |
![]() |
– Նշեցիք ուսանողների փոխանակման ծրագրի մասին, իսկ դասախոսների համար այն ի՞նչ հարթակ է:
– Ինչպես նկատեցիք, հանդիպմանը մասնակցում են թե՛ ուսանողները, թե՛ կլինիկական օրդինատորները, թե՛ դասախոսները` (ի դեպ, տարբեր սերունդների): Մենք ստորագրում ենք պայմանագիր, որով դասախոսները կունենան Ֆրայբուրգի համալսարանում իրենց փորձը ներկայացնելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն: Կա այսպիսի մի կարգավիճակ, որը կոչվում է «հրավիրված պրոֆեսոր»: Մենք հիմա շատ ենք կարևորում այդ կարգավիճակի ներդրումը մեր համալսարանում: Նրանք տարբեր ուղղությունների պրոֆեսորներ են, կարևորն այն է, որ հենց նրանք են վարում տվյալ ուղղությունն իրենց երկրներում:
Ֆրայբուրգի համալսարանի գործունեության, երկու բժշկական համալսարանների համագործակցության մասին զրուցեցինք Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հուբերթ Բլումի հետ:
– Պրոֆեսոր, Ֆրայբուրգը միշտ էլ հայտնի է եղել իր նշանավոր համալսարաններով, որոնցից մեկը հենց Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանն է: Ներկայացրեք, խնդրե՛մ, ձեր համալսարանի գործունեությունից:
– Համալսարանը ստեղծվել է 1457 թվականին: Ի սկզբանե համալսարանում գործել են 3 ֆակուլտետներ` թեոլոգիայի, իրավաբանության և բժշկության: Այժմ համալսարանում գործում են 11 ֆակուլտետներ: Մեր համալսարանի գործունեությունը կարելի է պայմանականորեն 2 մասի բաժանել: Դասախոսական կազմը պատասխանատու է գիտահետազոտական աշխատանքների համար, իսկ հիվանդանոցը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու հիվանդների խնամքը: Իմ զեկույցում այսօր ներկայացել եմ, թե ինչպիսի գիտահետազոտական աշխատանքներ են տարվում համալսարանում և ինչպես են կազմակերպվում համալսարանական հիվանդանոցի աշխատանքները:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչն եք կարևորում այսօր մեկնարկած համագործակցության մեջ:
– Առաջին հերթին բժշկական կրթությունն եմ կարևորում, բայց նույնքան կարևոր է նաև հետկրթական վերապատրաստումը: Ծրագիրը նախատեսում է ուսանողների և հետբուհական կրթություն անցնողների փոխանակում` 3 ամսով: Այս ծրագրի ընթացքում ուսանողները կծանոթանան Ֆրայբուրգի համալսարանի գործունեության, բժշկական անձնակազմի, բժշկագիտության մեջ նորագույն մեթոդների հետ: Փորձի փոխանակման արդյունավետ տարբերակ ենք փորձում ստեղծել:
![]() |
![]() |
![]() |
01.05.2014 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


























