Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ԵՊԲՀ-ում իրականացրեց հերթական դոնորագրումը

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ԵՊԲՀ-ում իրականացրեց հերթական դոնորագրումը

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի կողմից հերթական անգամ իրականացվեց դոնորագրում, որին մասնակցեց բուհի թե ղեկավարությունը, թե պրոֆեսորադասախոսական կազմը և թե ուսանողությունը:

 

Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը գործում է արդեն 15 տարի և կոչված է հավաքագրելու ոչ ազգակից դոնորների, ովքեր պատրաստ են օգնել հիմնականում արյան քաղցկեղով և մի շարք այլ հիվանդություններով տառապող հիվանդներին, ում բուժման համար ցողունային բջիջների փոխպատվաստում է անհրաժեշտ: Նա նշեց, որ ցողունային բջիջերի փոխպատվաստման հավանական առաջին դոնորները հիվանդի ազգակիցներն են՝ քույրերն ու եղբայրները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 4 երեխա ունեցող ընտանիքում հավանականությունը, որ որևէ մեկի ցողունային բջիջները կհամընկնեն մյուսին և կփրկեն, կազմում է 25%:

 

Բայց քանի որ մեր իրականության մեջ ինչ-ինչ պատճառներով 4 երեխա ունեցող ընտանիքները քիչ են, բնականաբար, փոքրանում է նաև ցողունային բջիջների համընկնման հավանականությունը: Այդ պատճառով, ինչպես փաստեց հիմնադրամի գործադիր տնօրենը, ողջ աշխարհում ստեղծվել է ոչ ազգակից դոնորների ռեեստրեր, որոնց թիվը հասնում է 67-ի, և դրանցում դոնորագրված է 22 մլն մարդ: Այդ ռեեստրերից հայկականը ամբողջ հետխորհրդային երկրների տարածքում միակն է, և դրանում դոնորագրված է 26 հազար մարդ: Նրանցից յուրաքանչյուրի տված 3 մլ արյան վերաբերյալ ինֆորմացիան, համապատասխան լաբորատոր քննություն անցնելուց հետո, պահպանվում է համակարգչում: «Կա մի կարևոր հանգամանք. մենք՝ հայերս իրոք ունենք հատուկ գենետիկ կառուցվածք, և հավանականությունը, որ հայը հային կարող է փրկել շատ ավելի մեծ է, քան այն դեպքում, եթե մենք ստանանք այդ նույն գենը այլ էթնիկ խմբերից: Եվ այս առումով օգնություն տրամադրվում է ոչ միայն Հայաստանի հայերին. ծրագրի շահառուները աշխարհով մեկ սփռված 10 մլն հայերն են»,-նշեց Սևակ Ավագյանը:

 

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամն այսօր նաև մի կարևոր նորույթով էր հանդես գալիս, որն այս տարվանից Հայաստանում առաջին անգամ է սկսել կիրառվել: «Բիոստենտ» կազմակերպության հետ միասին ստեղծվել է պորտալարային արյան բանկ, այսինքն՝ երեխայի ծնվելուց և պորտալարից անջատելուց հետո, վերցվում է պորտալարի արյունը, որն ամենամաքուրն է և ամենաուժեղը, և ցողունային բջիջներն են դրանում ավելի ուժեղ, մաքրվում, և այդ արյունը հնարավոր է պահպանել մինչև մարդու կյանքի վերջ:

 

Հիմնադրամի տնօրենն ուրախությամբ նշեց, որ ուսանողության շրջանում մեծ ակտիվություն է նկատվում, և աչքի են ընկնում հատկապես աղջիները: Նա նաև շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ դոնորագրման անցկացմանն աջակցելու համար:

 

Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Վարակիչ հիվանդություններ ունենալու դեպքում անձը չի կարող դառնալ դոնոր: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

Սկզբնաղբյուր. ysmu.am
Լուսանկարը. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ