Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Քուվեյթի համալսարանի հետ կնքվեց փոխըմբռնման հուշագիր

ԵՊԲՀ. Քուվեյթի համալսարանի հետ կնքվեց փոխըմբռնման հուշագիր

Մարտի 26-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան էր այցելել Քուվեյթի համալսարանի պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում էր Քուվեյթի համալսարանի պրեզիդենտ դոկտոր Աբդուլատիֆ Ալ-Բադերը, ում ուղեկցում էին Ակադեմիական կապերի փոխնահագահ և Բժշկական քոլեջի դեկան, պրոֆեսոր Ֆիրյալ Բաուրաբեեն, Պլանավորման և ծրագրի կառավարման թիմի ղեկավար պարոն Մոհամմադ Ալ-Սուլեյմանը, ռեկտորի խորհրդական պարոն Մուհսին Ալ-Մուալիմը և այլոք:

 

 

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի մոտ հանդիպման ընթացքում համալսարանի ռեկտորը Քուվեյթի պատվիրակության անդամներին մանրամասն ներկայացրեց մեր բուհը՝ ֆակուլտետները, ստորաբաժանումները, համալսարանական կլինիկաների գործունեությունը, բուհի ռազմավարությունը, միջազգային կապերը և համագործակցությունը, ուսումնական և գիտական ուղղություններով բուհում կատարվող աշխատանքները և հեռանկարները: Քուվեյթի պատվիրակության ղեկավար դոկտոր Աբդուլատիֆ Ալ-Բադերը նույնպես ներկայացրեց իրենց համալսարանը և հույս հայտնեց, որ մեր բուհի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ և փոխշահավետ:

 

 

Հանդիպման վերջում կողմերի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

 

Նշենք, որ Քուվեյթի համալսարանի պատվիրակությունը ԵՊԲՀ-ում կհյուրընկալվի մարտի 25-28-ը:

Սկզբնաղբյուր. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Աղբյուր. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ