Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստին շնորհավորեցին Մադլենա Ակոպովայի 80-ամյակը

ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստին շնորհավորեցին Մադլենա Ակոպովայի 80-ամյակը

Մարտի 26-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած գիտական խորհրդի հանդիսավոր նիստին շնորհավորում էին Մադլենա Գեորգիի Ակոպովային՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

 

Հանդիսավոր նիստը բացեց համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Մադլենա Ակոպովան մի մարդ է, ով, վստահաբար կարող եմ ասել, հանդիսանում է մեր համալսարանի դեմքը: Նա այն մարդկանցից է, ով ժամանակին նպասել է մեր բուհում հատկապես օտարերկրյա ուսանողների ուսուցմանը: Մադլենա Ակոպովայի ավանդը մեծ է նաև մեր բուհի տեղացի ուսանողների՝ լեզուների ճիշտ ուսուցման գործում: Բոլորիս անունից ուզում եմ շնորհավորել Ձեզ՝ հոբելյանի կապակցությամբ, և հավաստիացնել, որ Ձեր ավանդը բժշկական համալսարանի զարգացման գործում անուրանալի է, և մենք երախտապարտ ենք Ձեզ դրա համար»:

 

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը. «Տասնյակ տարիներ Դուք եղել եք արտասահմանցի ուսանողների ուսուցման ակունքներում՝ դառնալով այդ բնագավառի սկզբնավորողը: Ձեր ծավալած մանկավարժական գործունեության շնորհիվ օտարերկրացի բազմաթիվ ուսանողներ հաղորդակից են դարձել մեր ազգի հոգևոր մշակույթին և պատմությանը, իսկ սփյուռքահայ ուսանողները հայեցի դաստիարակություն են ստացել իրենց մայր բնօրրանում՝ դառնալով մեր լեզվի դեսպանները իրենց գաղթօջախներում»:

 

ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստին շնորհավորեցին Մադլենա Ակոպովայի 80-ամյակըՇնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև հնդիկ ուսանողները՝ Մադլենա Ակոպովային նվիրված իրենց գրած բանաստեղծության և երգի միջոցով իրենց շնորհակալությունը փոխանցելով հոբելյարին:

 

Հոբելյարին շնորհավորեցին նաև դոցենտ Սվետլանա Նալբանդյանը՝ օտար լեզուների ամբիոնի անունից, ինչպես նաև պրոֆեսորներ Վիուլեն Հակոբյանը և Դրաստամատ Խուդավերդյանը՝ մեկ անգամ ևս արժեվորելով Մադլենա Ակոպովայի կատարած հսկայական աշխատանքն ու ավանդը մեր բուհի զարգացման գործում:

 

Նշենք, որ Մադլենա Գեորգիի Ակոպյանը երկար տարիներ աշխատել է ԵՊԲՀ-ում՝ իր մանկավարժական և գիտական գործունեությամբ ամրապնդելով մատաղ սերնդի ճիշտ դաստիարակության և լավ մասնագետ դառնալու՝ բուհի ավանդույթները:

Սկզբնաղբյուր. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ