Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

«Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների» «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը

«Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը

Գեդեոն Ռիխտեր ընկերությունը փետրվարի 28-ին, մարտի 6-ին, 13-ին և 19-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի փոքր դահլիճում կազմակերպեց սեմինար-քննարկումներ զարկերակային գերճնշման  վարման և բուժման նոր մոտեցումների վերաբերյալ:

 

Այս սեմինարները նախորդներից առանձնացան իրենց ձևաչափով: Մեծ դահլիճներում բազմաքանակ լսարանով ուղեկցվող կոնֆերանսների փոխարեն այս անգամ շեշտը դրվել էր լսարանի և բանախոսի ինտերակտիվ շփման վրա:

 

Քննարկվող հարցերը հատկապես պրակտիկ բնույթ ունեին: Սեմինարների մանրամասների մասին խոսեցինք «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցիչ Լուսինե Բլուրցյանի հետ:   

 

«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցիչ Լուսինե Բլուրցյան–   Լուսինե, ներկայացրեք, խնդրե՛մ, սեմինարների կառուցվածքը, որ՞ն էր առանցքային թեման: 

 

–   Սեմինարները նվիրված էին զարկերակային գերճնշման վարման ժամանակակից մոտեցումներին: Սեմինարների առաջին մասում Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբան բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանը ներկայացնում էր զարկերակային գերճնշման վարումն ըստ 3 տարբեր միջազգային ուղեցույցների (ԱՄՆ JNC-8, Եվրոպական Հիպերտոնիայի Միության ESH/ESC -2013, Բրիտանական ուղեցույց BHS -2011): Ընթանում էր կլինիկական դեպքերի ակտիվ քննարկում:  2-րդ զեկույցը ներկայացնում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի հանրապետական կենտրոնի ղեկավար Տատյանա Ստեփանյանը, որտեղ շոշափվում էր զարկերակային գերճնշման հետևանքներին վերաբերող թեման: Քննարկել ենք նյադաբանական մի շարք խնդիրներ, որոնց առաջացմանը նպաստում է հենց զարկերակային գերճնշումը: Սեմինարների վերջում Գեդեոն Ռիխտեր ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյանը ներկայացնում էր այն դեղամիջոցների փաթեթը, որն առաջարկում է «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը զարկերակային գերճնշման ժամանակ: 

 

«Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը «Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը
28-ը թետրվարի 2014 թ.

–   Ո՞ր դեղամիջոցների մասին է խոսքը:   

 

–   2014 թ. հրապարակած ամերիկյան ուղեցույցներում ԱՊՖ պաշարիչներից ներգրավված են լիզինոպրիլ, էնալապրիլ և կապտոպրիլ դեղամիջոցները: Այդ իսկ պատճառով մեր ընկերությունը հրատապ համարեց ներկայացնել «Դիրոտոնը», որն արդեն  20 տարի է, ինչ  արդյունավետորեն  կիրառվում է հայաստանյան շուկայում, և սարտաններից՝ «Նորտիվանը»: 

 

«Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը «Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը «Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը
6-ը մարտի 2014 թ.

Հիպերտոնիան այն հիվանդությունն է, որի ժամանակ մոնոթերապիան միշտ չէ, որ լինում է արդյունավետ, ուստի առաջանում է համալիր մոտեցման անհրաժեշտություն: Հակահիպերտենզիվ համակցված դեղամիջոցներից Գեդեոն Ռիխտերն առաջարկում է «Էկվատորը»` լիզինոպրիլ + ամլոդիպին: Ամլոդիպին դեղամիջոցը մեր ընկերությունը ներկայացնում է նաև առանձին` «Նորմոդիպին» անվանմամբ: 

 

Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբան բ.գ.թ. Հովհաննես ԿժդրյանԶրուցեցինք սեմինարի բանախոս Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբան բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանի հետ:

 

–   Ի՞նչ զեկույց եք ներկայացրել:

 

–   Աշխատել ենք առաջնային օղակի բժիշկների հետ:  Թվում է, թե ամեն ինչ պարզ է, վաղուց հայտնի, բայց անկյունաքարային շատ հարցեր դեռևս պարզաբանման կարիք ունեն: Լուսաբանվել են հատկապես պրակտիկ հարցեր, խնդիրներ` կապված այս հիվանդության  ախտորոշման, ռիսկի գնահատման,  դեղորայքների ռացիոնալ զուգակցման հետ: Վերջին ուղեցույցներով առավել հստակեցվել են, ասեմ ավելին, որոշ դեպքերում ավելի մեղմացվել են զարկերակային ճնշման թիրախային թվերը`   թե որ  դեպքում, ինչքանով է պետք իջեցնել այն: Մասնավորապես, եվրոպական ուղեցույցների կողմից առաջարկվող՝ «ինչքան ցածր, այքան լավ», մոտեցման դիրքերը թուլացել են:  Քննարկման թեմա էր նաև զարկերակային գերճնշման վարման առանձնահատկությունները կոնկրետ խմբերում` տարեցներ, դիաբետիկներ, հղիներ, իշեմիկ հիվանդություններով տառապող հիվանդներ և այլն: 

 

«Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը «Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը «Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը
13-ը մարտի 2014 թ.

–   Ինչպես նշեցիք, սեմինարներն ավելի պրակտիկ բնույթ ունեին…

 

–   Նախ, ինչու՞ ուղեցույցներ: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից կցանկանայի իմ մտահոգությունը հայտնել ուղեցույցների երբեմն ոչ ճիշտ մեկնաբանման վերաբերյալ: Ուղեցույցները գրվում են ապացուցողական հետազոտությունների հիման վրա: Մենք` պրակտիկ բժիշկներս, բառացիորեն «խեղդվում»  ենք  տեղեկատվության առատությունից: Ողեցույցները չեն պարտադրում, օգնում են ուղի գտնել տեղեկատվության «ջունգլիներում»: Կրկնակի սխալ է այն պատկերացումը, թե ուղեցույցային մտածողությունը «կաղապարային» է: Մտածելն արգելված չէ, բայց չէ՞ որ սխալվել կարող են բոլորը՝ անկախ սեփական փորձից և պաշտոնական դիրքից:  Մեծ խնդիր է գիտական և պրակտիկ բժշկության միջև անջրպետը: Ըստ էության, կան գիտական հետազոտություններ, ապացուցողական տվյալներ, սակայն իրականում արդեն ապացուցված բուժման շատ եղանակներ և հիվանդության վարման մոտեցումներ  կլինիկական  պրակտիկ կիրառում այդպես էլ չեն ստանում: Սա ճեղքվածք է իմացության և կիրառության միջև: Փորձում ենք պարզաբանել առաջ եկած նման ճեղքվածքի պատճառները:  

 

«Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը Գեդեոն Ռիխտեր ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան «Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը  
13-ը մարտի 2014 թ.  

–   Ո՞րն է պատճառներից գլխավորը:

 

–   Երբեմն միջազգային ինչ-որ փորձ, ցուցում, արձանագրություն փորձում են արհեստականորեն ներդնել տեղական առողջապահական համակարգում: Յուրաքանչյուր երկրի առոջապահական համակարգ ունի սեփական իրական ռեսուրսներ և հնարավորություններ:  Ընդհանուր մոտեցումներից զատ` չենք կարող հաշվի չառնել, որ հատկապես զարգացող երկրներում առողջապահական համակարգն ունի սահմանափակ հնարավորություններ: Սակայն, մյուս կողմից՝ ըստ հայտնի կատակային ասացվածքի՝ «հեծանիվ հնարելու կարիք նույնպես չկա, դա վաղուց արված է»: Ապացուցողական հետազոտություններն արդեն կան և պարբերաբար կատարվում են: Անհրաժեշտ է վերցնել այն արձանագրերը, ուղեցույցները, փորձը, որոնք հնարավոր է կիրառել մեր աշխատանքային, իրական կլինիկական պրակտիկայում: Ասեմ ավելին. նույնիսկ զարկերակային գերճնշման երեք միջազգային վարման ուղեցույցներում (ԱՄՆ JNC-8, Եվրոպական Հիպերտոնիայի Միության ESH/ESC -2013, Բրիտանական ուղեցույց BHS -2011 )  հակասություններ կան:  

 

«Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը «Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբան բ.գ.թ. Հովհաննես Կժդրյան
19-ը մարտի 2014 թ.

–   Հակահիպերտենզիվ ի՞նչ նոր միջոցներ կան:

 

–   Եթե անկեղծ լինեմ, նոր դեղորայք այս ոլորտում չի հայտնվում: Այստեղ խոսքը կարող է գնալ եղած դեղամիջոցների զուգակցման ավելի ռացիոնալ տարբերակների մասին: Նորությունները վերաբերվում են միջամտաբանական  սրտաբանությանը՝ ռենալ դեներվացիա ռեզիստենտ հիպերտենզիայի ժամանակ:  Իմ զեկույցների մեջ նշել եմ նաև միջամտությունների դեպքում մոտեցումների մասին, որոնք, ցավոք, զարգացող երկրների առողջապահական համակարգերի համար, ինչպես մեր երկիրն է, համընդհանուր (գոնե այս պահին) հասանելի չեն: 

 

Մեր հաջորդ զրուցակիցը «Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի հանրապետական կենտրոնի ղեկավար Տատյանա Ստեփանյանն է:


«Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը «Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցիչ Լուսինե Բլուրցյան
19-ը մարտի 2014 թ.

 

–   Հակիրճ ներկայացրեք, խնդրե՛մ, ձեր զեկույցների  և դրանց կարևորության մասին՝ առաջին հերթին, լսարանի համար:  

 

–   Շատ կարևոր է, երբ լսարանում առաջին օղակի բժիշկներն են, որովհետև նրանք են առաջինը հանդիպում հիվանդին և ուղղորդում հետագա անելիքները: Զեկույցներում անդրադարձել եմ նաև նյարդաբանական խնդիրներին, որոնք առաջանում են զարկերակային գերճնշման արդյունքում: Անհետաձգելի դեպքերի մասին եմ խոսել, թե երբ է պետք հիվանդին անմիջապես հիվանդանոց տեղափոխել: Հաճախ է պատահում, երբ հիվանդի զարկերակային ճնշման անգամ շատ բարձր լինելու պարագայում հիվանդանոց տեղափոխելու, անհետաձգելի միջամտության կարիք չի լինում: Նման դեպքերում օգնություն ցուցաբերելու համար ո՛չ միայն մի քանի ժամ,  այլ մի քանի օր ունենք: Քննարկել ենք զարկերակային գերճնշման քրոնիկ տարբերակը, երբ փոխվում է հիվանդի դատողությունը, հիշողությունը, որոնց հիմնական պատճառը ժամանակին բուժման չդիմելն է: Խնդիր է նաև այն, որ մեր հանրապետությունում շատ սուղ է ներերակային դեղամիջոցների ցանկը, որոնք անհրաժեշտ են զարկերակային գերբարձր ճնշում ունեցող հիվանդներին: Խոսել ենք զարկերակային ճնշման պատճառով զարգացող ինսուլտի մասին, որի դեպքում օգնություն ցույց տալուց չպետք է մոռանալ, որ զարկերակային ճնշումն անմիջապես ու կտրուկ իջեցնելը հակացուցված է, քանի որ այս դեպքում՝ցածր ճնշման պայմաններում, ուղեղը կորցնում է բավարար քանակով արյուն ու թթվածին ստանալու հնարավորությունը:  

 «Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների»  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը

–   Ինչպե՞ս խուսափել զարկերակային բարձր ճնշումից և դրանից բխող բարդություններից:

 

–   Խնդիրն այն է, որ շատ հաճախ հիվանդները տարիներ շարունակ զարկերակային գերճնշումով տառապում են և բուժման չեն դիմում, լինում են նաև դեպքեր, երբ հիվանդները չեն էլ իմանում, որ այդպիսի խնդիր ունեն: Այստեղ կան հարցեր, որ համաշխարհային բժշկությունը դեռ վերջնական լուծում չի տվել` ինչպես իջեցնել ճնշումը, ինչքան իջեցնել, ինչքան ժամանակ հետո և այլն…

 

Զարկերակային գերճնշման բուժումը նախնական փուլում կկանխարգելի հետագա բարդությունները և հիշատակված անպատասխան հարցերի առաջացումը: Ավելի արդյունավետ է կանխել հիվանդությունը, քան հետագայում զբաղվել դրա բուժմամբ: Դեղամիջոցների մի ամբողջ ցանկ կա, որոնք կարող են օգնել զարկերակային ճնշումը նորմային հասցնելու գործընթացին: Մարդիկ պետք է իմանան ճնշման նորմայի սահմանները և հասկանան, որ եթե անգամ զարկերակային գերճնշումը չի արտահայտվում գլխացավով, գլխապտույտով, միևնույն է, խնդիրը շտկման կարիք ունի:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Տիգրան Ապիկյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ