Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ Հանրապետական բժշկական կենտրոնի առաջին օրերի գործունեությունը

ԼՂՀ ԱՆ Հանրապետական բժշկական կենտրոնի առաջին օրերի գործունեությունը

2014թ մարտի 2-ին Հանրապետության բնակչության առջև իր դռները բացեց նորակառույց Հանրապետական բժշկական կենտրոնը: Հիվանդանոցն այսօր շահագործվում է համալրված բարձրակարգ ու արդիական բժշկական սարքավորումներով, նոր գույքով ու բժշկական պարագաներով:

 

Նոր շենքի շահագործմամբ, նորագույն տեխնոլոգիաների և բարձրակարգ մասնագետների շնորհիվ, կբարձրացվի բնակչության բուժսպասարկման որակը` նպաստելով առողջության պահպանման գործընթացին:

 

Սույն թվականի մարտի 3-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը առողջապահության նախարար Զոյա Լազարյանի և մի շարք պետական պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է նորաբաց Հանրապետական բժշկական կենտրոն:

 

Շրջելով մասնաշենքով, հանդիպումներ են ունեցել հիվանդանոցի բուժանձնակազմի և հիվանդանոցային բուժօգնություն ստացող հիվանդների հետ, լսել նրանց կարծիքները հիվանդանոցի գործունեության վերաբերյալ:

 

Երկրի ղեկավարը համոզմունքով նշեց, որ հիվանդանոցի շահագործումը իր դրական ազդեցությունը կունենա բնակչության առողջության պահպանման գործընթացում և հավաստիացրեց, որ առկա խնդիրներն այսուհետ ևս կմնա հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում:

 

ԼՂՀ Առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի նոր հիվանդանոցային մասնաշենքը, որը սկսել է շահագործվել մարտի 2-ից, դեռ համեմատաբար թեթև ծավալով՝ հաջողությամբ է իրականացնում իր գործառույթը: Ամեն նոր, բնականաբար, իր մեջ պարունակում է դժվարություններ, սակայն բուժհիմնարկի ղեկավարության ու ողջ բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ դրանք աստիճանաբար հաղթահարվում են՝ ի շահ հիվանդների:

 

Հիվանդանոցն առայժմ պլանային հիվանդներ չի ընդունում, սակայն փոխարենը լարված ռիթմով է աշխատում բուժական պրակտիկայում նոր ներդրված՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը:

 

Վերջինիս երիտասարդ վարիչի՝ Մհեր Մուսայելյանի տեղեկացմամբ, գործառության առաջին հինգ օրում, այսինքն՝ մարտի 2-7-ը, բաժանմունք է ընդունվել 78 /օրական՝ ավելի քան 15/ հիվանդ: Նրանցից 18-ը հետազոտվելուց եւ անհետաձգելի օգնություն ստանալուց հետո ուղարկվել են ստացիոնար, մյուսները տուն՝ բուժումը շարունակելու ամբուլատոր ճանապարհով:

 

Նույն ժամանակաընթացքում բաժանմունքում կատարվել է 3 անհետաձգելի վիրահատություն, անհետաձգելի վնասվածքաբանական բուժօգնություն է ցույց տրվել 13 տուժածի:

Սկզբնաղբյուր. moh.nkr.am
Լուսանկարը. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ