Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժություն

Կայացավ ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժություն

«Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի բազայի վրա կայացավ ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժություն, որին մասնակցում էին ՀՀ առողջապահության, պաշտպանության նախարարները, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը, գեներալներ, բարձրաստիճան սպաներ, ՀՀ մարզպետները, Երևանի փոխքաղաքապետը։ 

 

Զորավարժության ղեկավար, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր բացման խոսքում շեշտեց, որ միջոցառման  նպատակն է ստուգել «Արարատ բժշկական կենտրոնի» մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման պլանի իրատեսությունը, կատարելագործել բժշկական կենտրոնի անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները, ինչպես նաև զորահավաքային առաջադրանք ունեցող առողջապահական մյուս կազմակերպությունների ղեկավարներին տալ տեսական և գործնական փորձ:

 

Դիմելով զորահավաքային առաջադրանք ունեցող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին` Դերենիկ Դումանյանն ասաց. «Խնդրում եմ ամենայն ուշադրությամբ և ակտիվորեն մասնակցել այսօրվա պարապմունքներին` քաղելով առավելագույնը։ Դա առաջին հերթին մեր  մայր հայրենիքի պաշտպանների` հայոց զինվորների առողջության պահպանման վեհ գործի գրավականն է»։

 

Նախարարը հույս հայտնեց, որ ցուցադրական մարտավարամասնագիտական այս զորավարժությունն առաջին հերթին կնպաստի առողջապահական հաստատությունների  ղեկավար կազմի տեսական գիտելիքների ամրապնդմանն ու զարգացմանը։

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ