Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ-ում կայացավ բժշկական գենետիկայի դասավանդման նոր մոտեցումների և խնդիրների մասին գիտաժողովը

ԵՊԲՀ-ում կայացավ բժշկական գենետիկայի դասավանդման նոր մոտեցումների և խնդիրների մասին գիտաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Բժշկական գենետիկայի դասավանդման զարգացումը և հետբուհական կրթական ծրագրերի ստեղծումը եվրոպական չափանիշներով» խորագրով գիտաժողովը:

 

Գիտաժողովի նպատակն էր Հայաստանում գենետիկայի զարգացումը: Գիտաժողովին մասնակցեցին նաև հեղինակավոր մասնագետներ արտասահմանից` Իսրայելից, ՄԵծ Բրիտանիայից, Չեխիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Բելգիայից:


ԵԲՊՀ-ում կայացավ բժշկական գենետիկայի դասավանդման նոր մոտեցումների և խնդիրների մասին գիտաժողովըՀաշվի առնելով բժշկական ոլորտում գենետիկայի կարևորությունը, 2009-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծվեց բժշկական գենետիկայի ամբիոնը, որը 2011-ին տեղափոխվեց և ընդլայնված աշխատակազմով այժմ գործում է ԵՊԲՀ-ում։ Բժշկական գենետիկայի ամբիոնի դասավանդման և գիտակրթական ծրագրերի հիմքում դրված են Եվրոպական խորհրդի կողմից մշակված համաեվրոպական կրթական և մասնագետների վերապատրաստման ծրագրերը` նախատեսված բարձր կուրսերի բոլոր ուսանողների համար:


Մեր զրուցակիցը ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ. պրոֆեսոր Թամարա Սարգսյանն է:


ԵԲՊՀ-ում կայացավ բժշկական գենետիկայի դասավանդման նոր մոտեցումների և խնդիրների մասին գիտաժողովը–   Տիկին Սարգսյան, ի՞նչ նպատակ ունի այս գիտաժողովը: 


–   Այստեղ են հավաքվել լավագույն մասնագետները եվրոպական երկրներից: Նպատակը փորձի փոխանակումն է, որը բխում է թե՛ բժշկի, թե՛ հիվանդի շահերից: Գենետիկայի բնագավառում ավելի ժամանակակից մոտեցումներ ցուցաբերելու համար պարզապես անհրաժեշտ է արտասահմանյան փորձի ուսումնասիրությունը: Նպատակ ունենք կրթական համակարգը վերամշակել նաև բժիշկների համար, ընդ որում՝, բոլոր մասնագիտությունների: Գենետիկայի մասին գիտելիքները զգալի արդյունք կտան յուրաքանչյուր բնագավառում: Շատ ուրախ եմ, որ բժշկական համալսարանը նպաստում է Հայաստանում բժշկական գենետիկայի զարգացմանը: Այս մասշտաբի միջոցառման ամբողջ կազմակերպչական, գաղափարական պատասխանատվությունը  մեր ամբիոնի վրա է դրված, և դա շատ պարտվաբեր է մեր համալսարանի համար:

 

ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի ասիստենտ, «MEGDAN»  ծրագրի ղեկավար Դավիթ Բաբիկյան

Մեր հաջորդ զրուցակիցն է ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի ասիստենտ, «MEGDAN»  ծրագրի ղեկավար Դավիթ Բաբիկյանը:


–   Ներկայացրեք, խնդրե՛մ, «MEDGEN»  ծրագիրը և ծրագրի շրջանակներում սպասվող աշխատանքները:


–   Ծրագիրը միտված է Հայաստանում և Իսրայելում բժիշկ-գենետիկների ռեզիդենտական վերապատրաստման և բժիշկ-գենետիկների  խորհրդատուների պատրաստման: Երկու մասնագիտություններ, որոնք պահանջված են մեր երկրում:  Եվրոպական միության «Տեմպուս» կրթական  եռամյա ծրագրի ավարտին ակնկալում ենք ունենալ առաջին  ուսանողների խումբը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից և նրա իսկ աջակցությամբ համագործակցելու ենք եվրոպական տարբեր համալսարաններից մեր վեց գործընկերների հետ` ովքեր աջակցելու են թե՛  մանագետների վերապատրաստման, թե՛ ակրեդիտացիայի հարցում: Հուսով ենք համագործակցությունը շարունակական կլինի:  


ԵԲՊՀ-ում կայացավ բժշկական գենետիկայի դասավանդման նոր մոտեցումների և խնդիրների մասին գիտաժողովը–   Դասախոսությունից կարելի էր ենթադրել, որ բժիշկ-գենետիկ, որպես այդպիսին, մասնագիտություն չի եղել մինչև 2011թ:


–   Այո, գենետիկան` որպես առարկա, ուսումնական ծրագիր է մտել 2010թ., իսկ 2011-ից այն դասավանդվում է բոլոր ուսանողներին, ովքեր անցնում են ընդամենը մեկ շաբաթյա կուրս: Սակայն մեր նպատակը մասնագետների` բժիշկ-գենետիկների ստեղծումն է:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ