Իրադարձություններ Հայաստանում
Ռոմանտիկ երաժշտությունը` հոգու դեղամիջոց. «Վիկտորիա Քոնսալթինգը» դասական երաժշտության երեկո նվիրեց հանրապետության բժիշկներին
«Ռոմանտիկ երաժշտությունը` հոգու դեղամիջոց». այս խորագրով էլ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ դասական երաժշտության երեկոն: «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերությունը որոշել էր հոգու դեղամիջոցի մի մեծ չափաբաժին ներարկել հանրապետության բժիշկներին:
Նախաձեռնության մասին ավելի մանրամասն ներկայացրեց «Վիկտորիա Քոնսալթինգ» դեղագործական ընկերության տնօրեն Բագրատ Լալայանը:
– Պարոն Լալայան, ի՞նչ նախաձեռնություն է և ինչպե՞ս հղացավ միտքը:
– «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերությունն այսօր հանրապետության բժիշկներին և հատկապես առաջնային օղակի բժիշկներին հրավիրել է դասական երաժշտության երեկոյի: Երեկոյի խորագիրն է` «Հոգու դեղամիջոց»: Մենք միշտ մտածել ենք, որ բժշկությունը արվեստ է: Երբ երկու արվեստները միանում են իրար, մենք վայելում ենք ներդաշնակությունը:
– Կարելի՞ է հուսալ, որ այս նախաձեռնությունը պարբերական բնույթ կստանա:
![]() |
![]() |
![]() |
– Միանշանակ: Ես ունեմ իմ յուրահատուկ տեսակետն այն մասին, թե ինչպես պետք է համագործակցեն բժիշկներն ու դեղագործական ընկերությունները: Տարբերակներից առաջինը գիտելիքներ տալու ճանապարհն է: Մենք պետք է հնարավորություն ստեղծենք բժիշկների համար՝ մասակցելու բարձր մակարդակի գիտաժողովներին, միջազգային համագումարներին, տարբեր ուսումնական ծրագրերի և այլն: Մյուս ուղին ամենատարբեր միջոցառումների կազմակերպումն է՝ ոչ թե ընկերության դեղամիջոցները առաջխաղաղացնելու նպատակով կամ տարբեր գովազդներով, այլ փորձելով մաքսիմալ ուշադրություն ցուցաբերել բժիշկների հանդեպ, որպեսզի իրենք գնահատված զգան, չէ՞ որ մենք բոլորս էլ ձգտում ենք դեպի լավը, դեպի գեղեցիկը:
![]() |
![]() |
![]() |
Թե ինչքանով հաջողվեց ընկերությանը առօրյա հոգսերից և աշխատանքային զբաղվածությունից կտրել բժիշկներին, փորձեցինք պարզել հենց նրանցից:
«Էրեբունի» պոլիկլինիկայի սրտաբան Տատյանա Կրամարյովսկայա.
«Թեպետ բժիշկներ ենք, բայց երաժշտությանը մոտ ենք կանգնած: Մենք բոլորս էլ սիրում ու գնահատում ենք երաժշտությունը, արվեստը, գրականությունը: Գովելի է հենց վայրի ընտրությունը, հիանալի է երբ հնարավորություն կա այսպիսի միջավայրում վայելել կամերային երաժշտություն: Իհարկե, մենք հաճախ ինքներս ենք այցելում համերգների, ներկայացումների, բայց հաճելի է, երբ դեղագործական ընկերություններն այսպիսի ուշադրություն են ցուցաբերում բժիշկների հանդեպ: Շնորհակալ եմ այդ ուշադրության համար»:
«Նոր Արեշ» պոլիկլինիկայի ներզատաբան Կարինե Ասատրյան.
«Շատ կցանկանայի, որպեսզի այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ կրեին: Հիանալի երեկո էր: Շատ քիչ է պատահում, երբ կարողանում ես ժամանակ գտնել՝ տրամադրելու այսպիսի երեկոներին, իսկ սա հիանալի առիթ է: Մեծ բավականություն ստացա, շնորհակալ եմ»:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լյուսյա Մխիթարյան. «Կցանկանայի, որ հաճախ կազմակերպվեին այսպիսի միջոցառումները: Ճիշտ է` աշխատանքը խլում է ամբողջ զբաղվածությունը, բայց այսպիսի երեկոների համար անհնար է ժամանակ չտրամադրել: Հնարավորություն էր լիովին կտրվելու առօրյա հոգսերից, աշխատանքային գերլարվածությունից»:
«Նոր Արեշ» պոլիկլինիկայի սրտաբան Խանդութ Գևորգյան.
«Ցանկացած համերգ օգնում է մի կողմ դնել աշխատանքային ծանր առօրյան, իսկ դասական համերգը` հատկապես: Վերջերս, ցավոք, շատ քիչ ենք առիթ ունենում շփվելու դասական երաժշտության հետ, այն կարծես թե կամաց-կամաց մեր առօրյայից դուրս է գալիս: Շատ հաճելի էր լսել երաժշտության այսպիսի վարպետների: Տեղն էլ շատ լավ է ընտրված, բայց կցանկանայի, որ փոքրիկ տեղեկատվություն մատուցվեր ճարտարապետների մասին, ևս մեկ անգամ հիշեինք մեր մեծերին` Թամանյանին, Թորոսյանին, ում շնորհիվ մենք այսօր վայելում ենք այս գեղեցիկ դահլիճը: Ճարտարապետությունը քարացած երաժշտություն է: Մենք այսօր վայելեցինք թե՛ քարացած, թե՛ կենդանի երաժշտություն»:
«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի տնօրեն Թամարա Սարգսյան.
«Երկար ժամանակ է, ինչ համագործակցում ենք «Վիկտորիա Քոնսալթինգ»-ի հետ և բավականին մեծամասշտաբ ծրագրեր ենք իրականացնում: Այսօրվա նախձեռնությունն իսկապես տոն է մեզ համար: Անչափ ուրախ ենք և շնորհակալ այս երեկոյի համար: Չնայած աշխատանքային գերծանրաբեռնված օրվան, ես կարողացա կտրվել աշխատանքային առօրյայից, անվերջ թվացող զբաղվածությունից` վայելելով բարձրաճաշակ երաժշտություն»:
15.02.2014 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ















