Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Օգնության ձեռք» նախաձեռնության հերթական այցը Գյումրի

«Օգնության ձեռք» նախաձեռնության հերթական այցը  Գյումրի

 08.02.2014թ. «Օգնությանձեռք» նախաձեռնության  թիմը իր հերթական այցը կատարեց ք. Գյումրի: Նշենք, որ նախաձեռնության թիմը համալրված է տարբեր պրոֆիլի բժիշկներով, որոնք ապահովում են համապատասխան և անհրաժեշտ բուժզննումն ու հետազոտումը...

 

Գյումրիում նրանց էր տրամադրվել “Բեռլին” պոլիկլինիկան իր հյուրանոցային համալիորով, որտեղ էլ բժիշկները իրականացրեցին իրենց երկօրյա հետազոտությունները:

 

 Այցի առաջին օրը մոտ 52 բժիշկներից բակացած խումը բաժանվեց 2 մասի, մի մասը բուժզննում  պետք է իրականացներ ծերանոցում, իսկ մյուս մասը պոլիկլինիկայում, որտեղ  հետազոտվեցին  “Թռչունյաց տան” երեխաները և   Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցի երեխաները:

 

Բժիշկներին էին միացել նաև  նրանց տրամադրված “Բեռլին” պոլիկլինիկայի բուժանձնակազմը:

 

“Օգնության ձեռք” նախաձեռնության թիմը     “Օգնության ձեռք” նախաձեռնության թիմը

Առաջին փուլում “Օգնության ձեռք” նախաձեռնության թիմը  նախնական բուժզննում իրականացնելով  ապահովեցառաջինբուժօգնությունը: Ավելի լուրջ հետազոտվելու և բուժվելու կարիք ունեցող հիվանդները ընդգրկվեցիներկրորդ փուլ, այն է՝հետագայում ապահովել հիվանդի լիարժեք բուժումը, իհարկե ՝հովանավորներ գտնելու դեպքում:

 

Այցի երկրորդ օրը՝ 09.02.2014թ. «Օգնությանձեռք» նախաձեռնության  թիմը   պոլիկլինիկայում ընդունեց և բուժզննում իրականացրեց 40-50  շահառուների, որոնք Գյումրի էին ուղորդվել Վանաձորի “Հույսի տուն” ինտերնատի տեղեկատվությամբ: Շուրջ երկու օր տևած այցի շրջանակներում հետազոտվեցին մոտ 235-ից ավել հիվանդներ:

 

“Օգնության ձեռք” նախաձեռնության թիմը     “Օգնության ձեռք” նախաձեռնության թիմը

 

«Օգնության ձեռք» թիմը պատրաստ է իրականացնելու բուժզննում ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում՝ցուցակագրելով այն մարդկանց առողջական խնդիրները, ում համար հետագայում գտնվելու են հովանավորներ, որոնք կհոգան բուժման, վիրահատության կամ դեղորայքով ապահովման ծախսերը:

 

Ավելացնենք նաև, որ այս անգամ  նախաձեռնությանը իրենց աջակցությունն էին ցուցաբերել “Platinum ink” տպագրական ընկերությունը, DIAGEN լաբորատորիան, “Հիմալայադեղագործական ընկերությունը, ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան  ախտորոշիչ կենտրոնը,  Zambon Pharma, Walmark - Armenia, Bon Pharm դեղագործական ընկերությունները, որոնց կողմից տրամադրված դեղորայքը  նշանակվեց և անվճար տրամադրվեց հիվանդներին:


Նախաձեռնության հաջող ընթացքի լավագույն գնահատականը կլինի՝ ցույց տալով մեր հայրենակիցներին, որ նրանք միայնակուանտեսվածչենմարդկանցկողմից:

 

Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր այն բժիշկները, ովքեր կիսում են “Օգնության ձեռք” նախաձեռնության գաղափարը:

 

“Օգնության ձեռք” նախաձեռնության թիմը

«Օգնության ձեռք» նախաձեռնության հերթական այցը  Գյումրի

 

Նշենք, որ «Օգնության ձեռք» նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի», Պալիատիվ օգնության հայկական ասոցիացիայիև  MPMS ընկերության համագործակցության արդյունքում:

 

Սպասեք  “Օգնության ձեռքին” նաև Ձեր մարզում:

 

Անհրաժեշտ տեղեկությունների համար զանգահարել


+374 91551217

+374 99218740

E-mail: [email protected]

[email protected]

Սկզբնաղբյուր. «Օգնության ձեռք» նախաձեռնություն
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ