Իրադարձություններ Հայաստանում
Կհամագործակցեն Հայաստանի և Չեխիայի առողջապահության նախարարությունները
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցով Չեխիայում գտնվելու ընթացքում մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Սվատոպլուկ Նեմեչեկը ստորագրել են առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության համաձայնագիրը։ Համաձայն դրա փոխհամագործակցություն կընթանա բավական լայն շրջանակներում` համակարգի բարեփոխում, բժշկական տարբեր ծառայությունների զարգացում, հանրային առողջության պահպանում և զարգացում, բժշկագիտական հետազոտություն, դեղագիտություն, մասնագիտական ուսուցում և վերապատրաստում, փոխայցելություններ, աշխատանքային շփումներ, փորձի, տեղեկատվության, վիճակագրության, առողջապահական օրենսդրական փաստաթղթերի և լավագույն հմտությունների փոխանակում և այլն։
«Չեխիայի առողջապահական համակարգը Եվրոպայում լավագույններից մեկն է համարվում։ Այդ երկրում արձանագրվել են մակական և մայրական մահացության եվրոպական ամենացածր ցուցանիշները, բավական զարգացած են սրտանոթային, ուռուցքաբանության, օրգանների և հատկապես ոսկրածուծի փոխպատվաստման և բժշկական մի շարք այլ ծառայություններ։ Նրանց փորձն ու հետագա մասնագիտական համատեղ ծրագրերը խիստ օգտակար կլինեն նաև Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական մեր կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության կազմակերպրման ու արդյունավետ գործունեության համար։
Ի դեպ, Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական մեր կենտրոնը փոխհամագործակցության հուշագրեր է ստորագրել Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի և «Ֆուլ Մեդիքըլ Սերվիսես» չեխական նորարարական ընկերության հետ, որը տեխնոլոգիաներ է մշակում մարդկային ցողունային բջիջների երկարաժամկետ պահպանման և օգտագործման համար։ Դրանք ևս կնպաստեն Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև ցողունային բջիջների փոխպատվատման կիրառմամբ տարբեր հիվանդությունների բուժման նոր մեթոդների ներդրմանը։
Պրահայում ստորագրված համաձայնագրերը ոչ միայն կխթանեն երկու երկրների առողջապահության համակարգերի համագործակցության ամրապնդմանը, այլև դրանց հզորացմանն ու առաջընթացին։
03.02.2014 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ