Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Դերենիկ Դումանյանն Աշխաբադում կմասնակցի ԱՀԿ նախարարական համաժողովին

Դերենիկ Դումանյանն Աշխաբադում կմասնակցի ԱՀԿ նախարարական համաժողովին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեկտեմբերի 2-5-ը պաշտոնական այցով մեկնել է Աշխաբադ` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Թուրքմենստանի առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նվիրված նախարարական համաժողովին:


Ոչ վարակիչ հիվանդությունները բնակչության հաշմանդամության և մահացության բարձր ցուցանիշների հիմնական պատճառն են և սոցիալ-տնտեսական զգալի հետևանքներ ունեն: Համաժողովում  կքննարկվեն ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային և եվրոպական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքում արձանագրված հաջողություններն ու դժվարությունները, ինչպես նաև կորոշվեն հետագա համատեղ քայլերը` հաշվի առնելով եվրոպական տարածաշրջանի երկրներում առկա քաղաքական տարաբնույթ պայմանները:


Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ոչ վարակիչ հիվանդությունների գլոբալ և եվրոպական գործողությունների ծրագրի իրականացման մասին Աշխաբադյան հռչակագրի ընդունումը:

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. os.wikipedia.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ