Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ներկայացվեց թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույցը

Ներկայացվեց թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույցը

ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույցի շնորհանդեսը:

Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամոլության և թմրամիջոցների դիտակայանի բաժնի ղեկավար Սուրեն Նազինյանն ամփոփ ներկայացրեց Հայաստանում 2012 թվականի ընթացքում այս առումով իրավիճակը:

«Հայաստանն անմասն չի մնում երկրագնդի բնակչության առջև ծառացած թմրամիջոցների օգտագործմամբ և ապօրինի շրջանառությամբ պայմանավորված տարեցտարի ահագնացող հիմնախնդիրներից: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է երկրի բնակչության կողմից ապօրինի թմրամիջոցներ օգտագործող մարդկանց թվաքանակի աճ և թմրամիջոցների նոր և վտանգավոր տեսակների տարածում»,- ասաց զեկուցողը:

Նազինյանի գնահատմամբ` մարդիկ փոխել են իրենց վերաբերմունքը նարկոլոգիական բուժօգնության նկատմամբ, ավելի վստահ են դիմում բուժում ստանալու նպատակով, ուստի և ավելի շատ դեպքեր են արձանագրվում:

Նա նշեց, որ ազգային զեկույցը ներառում է հանրապետությունում թմրամիջոցների առաջարկի և պահանջարկի նվազեցման ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումների համառոտ ակնարկը, գնահատականները և վերլուծությունները:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և թմրամոլության վերաբերյալ ներկայացված ազգային զեկույցը 5-րդ նմանատիպ աշխատությունն է մեր երկրում թմրամուլության և թմրամիջոցների իրավիճակի վերաբերյալ: Այն օգտակար տեղեկատվության և վերլուծության աղբյուր է այս ոլորտում քաղաքականություն և գործունեություն իրականացնող պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ