Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

ՄԵԴԱ ընկերության թեմատիկ գիտաժողովը. «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը»

ՄԵԴԱ ընկերության թեմատիկ գիտաժողովը. «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը»

«ՄԵԴԱ Ֆարմասյութիքալզ Սուիզերլենդ» դեղագործական ընկերության հայաստանյան  ներկայացուցչությունը նոյեմբերի 1-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպել էր «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը» թեմատիկ գիտաժողովը:


Գիտաժղովի հյուրն ու  գլխավոր բանախոսը ՌՊԲՀ  Ն.Ի. Պիրոգովի անվան նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ելենա Չուկանովան էր: Բանախոսի հետ զրուցեցինք բարձրացվող խնդրի հրատապության և անհրաժեշտ լուծումների մասին:


ՌՊԲՀ  Ն.Ի. Պիրոգովի անվան նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ելենա Չուկանովա–   Ի՞նչ եք ներկայացրել լսարանին. Ձեր թեմայի հրատապության մասին, խնդրե՛մ:


–   Ես խոսեցի ամբողջ մարդկության համար մեծ խնդիր դարձած կաթվածի (ինսուլտի), մահացությունների զգալի հատվածի պատճառը դարձած շաքարային դիաբետի մասին: Շաքարային դիաբետը կտրուկ նվազեցնում է մարդու կյանքի որակը և խլում անգամ շատ երիտասարդ կյանքեր: Ամբողջ աշխարհում սա առողջապահական մեծ խնդիր է, և դրանից անմասն չէ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Հայաստանը:


–   Բուժման կամ վարման ի՞նչ նոր մեթոդներ են կիրառվում ամբողջ աշխարհում:


–   Ոչ այնքան նոր մեթոդ, որքան՝ նոր մոտեցում: Այժմ խորհուրդ է տրվում հաճախ հետազոտվել էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի մեթոդով: Եթե ընտանիքում արդեն կան շաքարային դիաբետով, ճարպակալումով տառապողներ, պետք է հետազոտություններ կատարել մինչև ախտանիշների ի հայտ գալը: Վերջին գիտական կոնֆերանսներում բանախոսներն իրենց ելույթներում անդրարարձել հետազոտությունների, որոնց միջոցով ապացուցվել է, որ եթե դիաբետիկ պոլինեյրոպաթիան գենետիկորեն հիմնավորված հիվանդություն է, ապա այն կարող է զարգանալ անգամ նախքան առաջին կլինիկական ախտանիշների ի հայտ գալը: Ընդհանուր պրակտիկան ցույց է տալիս, որ դիաբետ ունեցող հիվանդի առաջին այցը բժշկին այնքան ուշացած է լինում, որ արդեն առկա են լինում  սրտանոթային համակարգի ախտաբանություն և դիաբետիկ պոլինեյրոպաթիա: Որպեսզի ավելի հեշտ և հնարավոր լինի բուժումը, պետք է որքան հնարավոր է շուտ ախտորոշել հիվանդությունը, իսկ դրա համար անհրաժեշտ են կանխարգելիչ հետազոտություններ: Բոլոր նրանք, ովքեր ռիսկային խմբում են, պետք է հաճախ ստուգեն գլյուկոզայի մակարդակը:

 

ՄԵԴԱ ընկերության թեմատիկ գիտաժողովը. «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը» ՄԵԴԱ ընկերության թեմատիկ գիտաժողովը. «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը» ՄԵԴԱ ընկերության թեմատիկ գիտաժողովը. «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը»


–   Ի՞նչ վիճակագրություն կա` կապված կաթվածի հետ:


–   Մոսկվայում այժմ ավելի շատ են այն հիվանդները, ովքեր հիվանդանոց են տեղափոխվում ուղեղի, քան միոկարդի կաթվածի հետևանքով, իսկ արդյունքում ձեռք բերած հաշմանադմությունը չափազանց բարձր տոկոս է կազմում:


–   Որո՞նք են ռիսկի գործոնները:


–   Զարկերակային ճնշումը, մետաբոլիկ համախտանիշի զարգացումը, ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը,  սրտի ռիթմի խանգարումը, սրտային անբավարարության ձևավորումը: Պետք է առողջ ապրելակերպին ապավինել: Ապրե՛ք, սնվե՛ք առողջ և մի՛ նյարդայնացեք:


ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես ՄանվելյանՄեր հաջորդ զրուցակիցն է ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը:


–   Ինչպե՞ս եք գնահատում նմանատիպ կոնֆերանսների կարևորությունը, ի՞նչ նկատառումներ կան:


–   Այսպիսի կոնֆերանսներ պետք է հաճախ կազմակերպվեն և ո՛չ միայն դեղագործական ընկերությունների, այլ ասոցիացիաների կողմից: Ցավոք, ասոցիացիաներն այնքան չեն «հասունացել», որպեսզի համատեղ նիստեր կազմակերպեն: Մեզ մոտ Հայաստանում այնքան քիչ է այդ փորձառությունը, որ յուրաքանչյուր կազմակերպվող կոնֆերանս, սեմինար, պետք է շատ բարձր գնահատել: Այսօր բժշկագիտությունն այնքան արագ է զարգանում, այնքան նոր տեղեկատվություն է պտտվում մեր շուրջը, որ մարդիկ պարզապես չեն հասցնում տիրապետել դրան, իսկ նման կոնֆերանսները հնարավորություն են տալիս նաև մասնագիտական նոր կապեր հաստատել:

 

ՄԵԴԱ ընկերության թեմատիկ գիտաժողովը. «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը» ՄԵԴԱ ընկերության թեմատիկ գիտաժողովը. «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը» ՄԵԴԱ ընկերության թեմատիկ գիտաժողովը. «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը»


–   Ինչո՞վ են կարևորվում միջդիսցիպլինար կոնֆերանսները, ի՞նչ են ստանում մասնագետները:


–   Այսօր ներկա են նյարդաբաններ, էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ: Սա բավականին լավ տարբերակ է, երբ փորձառու մի մասնագետ հրամցնում է իր փորձը մի ամբողջ լսարանի: Կան հստակ խնդիրներ, որոնք գտնվում են մի քանի մասնագիտությունների եզրին, ինչպես, օրինակ, դիաբետիկ պոլինեյրոպաթիկ ցավային համախտանիշը:  Շատ հաճախ նյարդաբանն, առաջին անգամ զննելով հիվանդին, ախտորոշում է դիաբետ: Երբեմն ներզատաբանները (էնդոկրինոլոգ), հիվանդին ախտորոշելիս բախվում են զուտ զուտ նյարդաբանական խնդրի: Այսինքն, մենք՝ նյարդաբաններս և ներզատաբանները, պետք է համագործակցենք միմյանց հետ՝ իշահ հիվանդի: Եթե ես սկսեմ բուժել դիաբետիկ պոլինեյրոպաթիան՝ առանց համագորածկցելու ներզատաբանի հետ, ով պետք է իջեցնի շաքարի ցուցանիշը, կայունացնի էնդոկրին համակարգի ֆունկցիան, իմ բուժումն արդյունավետ չի լինի: Հիվանդը ամբողջական բուժում չի ստանա նաև հակառակ պարագայում:


«Մեդա» դեղագործական ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հրանտ ԱվդալյանԿոնֆերանսը կազմակերպել էր «ՄԵԴԱ Ֆարմասյութիքալզ Սուիզերլենդ» դեղագործական ընկերությունը: Ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հրանտ Ավդալյանի հետ զրուցեցինք «Մեդա» դեղագործական ընկերության գործառույթների և առաջարկների մասին:


–   Պարոն Ավդալյան, ներկայացրեք, խնդրե՛մ, «ՄԵԴԱ Ֆարմասյութիքալզ Սուիզերլենդ» ընկերությունը:


–   «Մեդա» ընկերությունը շվեդական խոշոր կազմակերպություն է, որը տարբեր երկրներում ունի իր գործարանները ու ներկայացուցչությունները: Այն լայնամասշտաբ գործունեություն է ծավալում բժշկության գրեթե բոլոր բնագավառներում: Հայաստանի ներկայացուցչությունը կցված է Շվեյցարական ներկայացուցչությանը:


–   Բժշկության ո՞ր ուղություններն են ձեր նշանառության տակ:  


–   Հիմնական ուղությունները, որոնցով ՄԵԴԱ-ն զբաղվում է Հայաստանում, նյարդաբանությունն է, թերապիան, ներզատաբանությունը (էնդոկրինոլոգիա), մանկաբուժությունը և ստոմատոլոգիան: Սակայն ընկերությունը երբեք տեղում չի դոփում, մենք շարունակում ենք զարգանալ և շուտով մեր առաջարկները կունենանք նաև մյուս ոլորտներում:


–   Ինչո՞վ է տարբերվում ՄԵԴԱ-ն շուկայում գործող այլ ընկերություններից:


–   Շատ ընկերություններ արտադրում են ջեներիկ դեղամիջոցներ, մեր ընկերությունն արտադրում է միայն բրենդային դեղամիջոցներ: Դեղաբազայի միջոցների մեծ մասը 50-60 տարի է, ինչ օգտագործվում է ամբողջ աշխարհում, և նրանց ցուցումները ոչ միայն չեն պակասում, այլև տարեց տարի ընդլայնվում են:

 

ՄԵԴԱ ընկերության թեմատիկ գիտաժողովը. «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը» ՄԵԴԱ ընկերության թեմատիկ գիտաժողովը. «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը» ՄԵԴԱ ընկերության թեմատիկ գիտաժողովը. «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը»


–   Յուրաքանչյուր ընկերություն շուկայում բերում է նոր խոսք: Ո՞րն է ձեր ընկերության նորարարությունը բժշկության ասպարեզում:


–   Ընկերությունն ունի խիստ հակում դեպի նորարարական տեխնոլոգիաները: Արդեն 2-րդ տարի է, ինչ շուկայում ներկայացնում ենք «Ալդարա» դեղամիջոցը, որը մաշկի քաղցկեղի յուրահատուկ բուժում է ապահովում: Մինչ այդ մաշկի քացկեղը բուժվում էր  ռադիկալ միջոցներով, իսկ մեր առաջարկը քսուկի տեսքով է և արդյունավետությունն արդեն ապացուցված է:


–   Ի՞նչ է առաջարկում ընկերությունը գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ժամանակ:


–   Մոտ 60 տարի ամբողջ աշխարհում իր արդյունավետությունն ապացուցած դեղամիջոց է «Սոլկոսերիլը», որն արդեն 20 տարի է, ինչ լայնորեն կիրառվում է նաև մեր բժիշկների կողմից: Իսկ «Տիոկտացիդ» դեղամիջոցի  դերն ու նշանակությունը այս ասպարեզում աներկբա ընդունվել են մեր մասնագետները:


–   Ո՞րն է այսօրվա գիտաժողովի նպատակը:


–   Այսպիսի կոնֆերանսները բոլորիս համար թե՛ ցանկալի, թե՛ հաճելի, և թե՛ պարտադիր են: Այսօր կլուսաբանվեն նոր մոտեցումներ,  կհնչեն գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության բուժման ռազմավարության կազմակերպմանը վերաբերվող նոր առաջարկներ: Այս խնդրի լուծումը մինչև օրս միանշանակ չէ և անընդհատ զարգացում է պահանջում: Այսօրվա բանախոսները կօգնեն մեր բժիշկներին այս խնդրի լուծման և կողմնորոշման հարցում:

 

«ՄԵԴԱ Ֆարմասյութիքալզ Սուիզերլենդ» դեղագործական ընկերության հայաստանյան  ներկայացուցչություն

«ՄԵԴԱ Ֆարմասյութիքալզ Սուիզերլենդ» դեղագործական ընկերության հայաստանյան  ներկայացուցչություն

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ