Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Հայաստանում կայացավ վիրաբուժության միջազգային վեհաժողովը. «Մեծահասակների վիրաբուժություն»: Դեպի բարեկեցիկ երկարակեցություն

Հայաստանում կայացավ վիրաբուժության միջազգային վեհաժողովը. «Մեծահասակների վիրաբուժություն»: Դեպի բարեկեցիկ երկարակեցություն

Հոկտեմբերի 3-5-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ընթացավ վիրաբուժական միջազգային վեհաժողովը` «Մեծահասակների վիրաբուժություն» խորագրով:

 

Վեհաժողովի նպատակն էր ընդհանրացնել մեծահասակների վիրաբուժական հիվանդությունների դեպքում կուտակված փորձը, ընդգծել նրա գերակա խնդիրները և տալ լուծման օպտիմալ ուղիները: Ծրագիրն ընդգրկում էր լիակազմ և սեկցիոն նիստեր, որտեղ ներկայացվեցին մեծահասակների վիրաբուժության, անզգայացման և ինտենսիվ թերապիայի ասպարեզում արդիականություն վայելող հարցերի շուրջ գիտական զեկույցներ, հաղորդագրություններ, փորձի փոխանակում:

 

Վեհաժողովի կազմկոմիտեի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Վազգենի ՍարուխանյանՎեհաժողովի թեմայի, արծարծվող խնդիրների մասին զրուցեցինք կազմկոմիտեի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանի հետ:


–   Մեծահասակների վիրաբուժություն. «Դեպի բարեկեցիկ երկարակեցություն». այս թեմատիկ մոտեցմամբ վեհաժողովի նախադեպը եղե՞լ է, պարոն Սարուխանյան:


–   Նախադեպը եղել է Ամերիկայում, բայց Հայաստանում` ոչ: Վերջին տասնամյակներում 60-ից բարձր տարիքի հիվանդների թիվն աշխարհում կտրուկ աճել է: Օրինակ, 2012թ. 60-ից բարձր 800 միլիոն հիվանդ է եղել ամբողջ աշխարհում: Զարգացած երկրներում համապատասխանությունը 60-ից բարձր և մինչև 60 տարեկան հիվանդների շրջանում շատ բարձր է, գրեթե հավասար: Սա մեծ ֆինանսական, առողջապահության, սոցիալական խնդիր է: Իսկ զարգացող երկրներում այդ հավասարությունը սպասվում է մինչև 2075թ.: Մենք հետազոտություն ենք կատարել Էրեբունի հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում, որտեղ 10 տարվա ընթացքում 22 հազար հիվանդներից մոտ 4500-ը մեծահասակներ են եղել: Վիրահատությունները կատարվում են անհապաղ, մեծահասակների վիրահատությունների 75%-ը անհետաձգելի են: Խնդիրն այն է, որ մեծահասակների մոտ հիմնականում 1-ից ավելի հիվանդություններ կան` ճնշման բարձրացում, շաքարախտ, կաթված: Սա բարդացնում է թե՛ վիրահատության ընթացքը, թե՛ հետևանքները:

 

Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն» Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն» Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն»

 

–   Ի՞նչ կարևորագույն անելիքներ կան այս ոլորտում:


–   Պետք է ուսումնական ծրագրում ներառել գերիաթրիայի հիմունքները: Մեծահասակների վիրաբուժության մասին ոչ մի առարկա չի դասավանդվում: Դա պետք է ոչ թե ինչ-որ առարկայի մաս կազմի, այլ առանձին ուսմունք դառնա, քանի որ շատ կարևոր է իմանալ, թե տարիքային որ շերտն ինչ առանձնահատկություններ ունի:  2-րդ խնդիրը սպասարկմանն է վերաբերում: Մեծահասակներին պետք է առանձնահատուկ ուշադրությամբ խնամել, հետևել: Պետք է մշտապես պատրաստ լինել անհապաղ կատարվելիք գործողությունների, քանի որ մեծահասակների մոտ շատ հանկարծակի կարող են բարդություններ առաջանալ և հանկարծակիի բերել բուժանձնակազմին:

 

Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն» Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն» ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյան


–   Ձեր նշած անելինքերը թերևս ցույց են տալիս նաև ոլորտի թերի կողմերը, էլ ի՞նչ խնդիրներ եք Դուք տեսնում արդի վիրաբուժության մեջ, մասնավորապես` մեծահասակների վիրաբուժության:


–   Տեխնիկական խնդիր գրեթե չկա: Բոլորն էլ ունեն համապատասխան սարքավորումներ, նորագույն տեխնոլոգիաներ: Բայց մեզ համար մեծ խնդիր են կադրերը: Կադրերը քիչ են, իսկ եղածներն էլ վերապատրաստման կարիք ունեն:


Վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր  Մուշեղ Միսակի ՄիրիջանյանՄեր հաջորդ զրուցակիցն է վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր  Մուշեղ Միսակի Միրիջանյանը:


–   Խոցային հիվանդությունների միջազգային վիճակագրությունն ու համեմատականությունը Հայաստանում առկա վիճակագրության հետ: Ի՞նչ մաս են կազմում մեծահասակները:


–   Հայաստանում այս հիվանդություններն ավելի շատ են հանդիպում, երիատասարդանում: Արտասահմանում 12-մատնյա աղու խոցային հիվանդության դեպքում գրեթե վիրահատություն չեն կատարում, դեղորայքային բուժում են նշանակում:  Իսկ մեզ մոտ այնպիսի բարդացված վիճակներ են հանդիպում, որ և՛ 12-մատնյա աղու, և՛ ստամոքսի խոցի դեպքում վիրահատությունը դառնում է անհրաժեշտություն:  Չեմ կարող ասել արտասահմանում մեծահասակների հետ կապված ինչ վիճակագրություն կա, բայց մեզ մոտ մեծահասակների մոտ խոցային հիվանդությունները շատ ծանրացած ու վտանգավոր են` երբեմն նույնիսկ քաղցկեղի վերածվելու վտանգով:


–   Հիվանդների ապաքինման, բարդությունների զարգացման կամ մահվան ելքով դեպքերի համեմատականությունը այսօր, 10 տարի առաջ, 20 տարի առաջ…


–   Հետվիրահատական բարդություննները միանշանակ նվազել են, քանի որ հիմա բժիշկները հիվանդներին ավելի ճշգրիտ նախապատրաստում են իրականացնում, դեղորայքային բուժումն ավելի զարգացած է և արդյունավետ:

 

Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն» Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն» Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն»  


–   Առաջընթացն ավելի շատ կապում եք տեխնիկայի՞, թե՞ մարդկային ռեսուրսի հետ:


–   Տեխնիկայի: Մեր ուսուցիչները չեն զիջել մեզ իրենց հմտություններով, պարզապես տեխնիկան, նորագույն տեխնոլոգիաները այժմ թույլ են տալիս ավելի մեծ արդյունավետության հասնել:


–   Ինչպիսի՞ն է նորագույն մեթոդների կիրառումը միջազգային մակարդակով և նրանց կիրառման հնարավոր ներմուծումը Հայաստան, որոնք կտրուկ հեղաշրջում կարող են կատարել այս բնագավառում:


–   Խոցային հիվանդությունների բնագավառում չկան նորագույն մեթոդներ: Այստեղ պարզապես սարքավորումներն են նոր, դեղամիջոցները՝ ավելի ազդեցիկ:


–   Իրատեսական ի՞նչ անելիքներ կան մոտ ապագայում;


–   Պետք է բարելավել մարդկանց հիգիենիկ և դիետիկ պայմանները, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Լուրջ խնդիրը ներկայումս կանխարգելման կազմակերպման հետ է կապված:

Վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Կառլենի ՀովհաննիսյաննՄեր հաջորդ զրուցակիցը բ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Կառլենի Հովհաննիսյանն է:


–   Ինչպիսի՞ն է շնչուղիների արտահիվանդանոցային վարակների վիճակագրությունը միջազգային չափանիշներով և Հայաստանում:


–   Շնչուղիների արտահիվանդանոցային վարակների  տեսակետից մեր ունեցած վիճակագրական տվյալները համահունչ են արտասահմանյան հոդվածներում նշված վիճակագրական տվյալներին: Որոշ վարակների դեպքում մեզ մոտ ավելի բարձր տոկոս են կազմում հիվանդները` ելնելով աշխարհագրական դիրքից, սոցիալական, էկոլոգիական վիճակից: Որոշ մանրէների առումով ավելի բարձր է արտասահմանի ցուցանիշը, որոշների դեպքում՝ տոկոսային հարաբերությունը կարող է տարբեր լինել անգամ քաղաքի և գյուղի, լեռնային կամ հարթավայրային շրջանների միջև:


–   Ի՞նչ մաս են կազմում մեծահասակները:  


–   Մեծահասակները մեծամասնություն են կազմում, քանի որ նրանց դիմադրողականությունը բավականին ցածր է, առկա են բազմաբնույթ սոմատիկ հիվանդություններ: Բուժական տեսանկյունից՝ ուսումասիրել մեծահասակների մոտ վարակները, վարակային հիվանդությունների ընթացքը, դրսևորման ձևերը, ունեն մեծ գիտապրակտիկ նշանակություն: Ժամանակակից աշխարհը փոխվել է: Եթե նախկինում հիվանդության գրքային նկարագրությունը համընկնում էր իրականի հետ, այսօր շատ հիվանդությունների դրսևորումներ էապես տարբերվում են գրքում նկարագրված դասական տարբերակներից:

 

Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն»

Վեհաժողովի կազմկոմիտեի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյան

Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն»

 


–   Հիվանդների ապաքինման, բարդությունների զարգացման կամ մահվան ելքով դեպքերի համեմատականությունը այսօր, 10 տարի առաջ, 20 տարի առաջ…


–   Մեր ժամանակաշրջանում բուժական ինտենսիվությունն անհամեմատ բարձր է: Ե՛վ բուժման տևողության, և՛ հիվանդւթյան ընթացքի, և՛  հիվանդության հետագա բարդությունների առաջացման տեսանկյունից մենք մեծ առաջընթաց ունենք: Մահացության ցուցանիշը ևս նվազել է, եթե համեմատենք այն 10 տարի առաջ գրանցված ցուցանիշներին: 


–   Ինչո՞վ է պայմանավորված այդ առաջընթացը:


–   Ես դա կապում եմ ժամանակակից դեղամիջոցների, հզոր հակաբիոտիկների, ոչ ռեզիստենտ շտամների գոյության հետ: Ներկա դարաշրջանում մեր ունեցած հակաբակտերիալ դեղաձևերի  բազան շատ մեծ արդյունավետություն է ցուցաբերում տվյալ վարակների հանդեպ:

 

Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն» Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն» Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն»


–   Համառոտ ներկայացրեք, խնդրեմ,  նորագույն մեթոդների կիրառումը միջազգային մակարդակով և նրանց կիրառման հնարավոր ներմուծումը Հայաստան, որոնք կտրուկ հեղաշրջում կարող են կատարել այս բնագավառում:


–   Բոլոր նորագույն մեթոդները, որոնք գոյություն ունեն միջազգային ասպարեզում,  կիրառվում են նաև Հայաստանում: Իհարկե′, շատ լաբորատորիաներ ունեն տեխնիկական հագեցվածության կարիք, բայց դա շատ մեծ ծախսերի հետ է կապված:  Տեխնիկական  հագեցվածությունը բարձրացնում է վարակների վաղ հայտնաբերման հավանականությունը: Ներկա ժամանակաշրջանի նորագույն մեթոդները բժկին թույլ են տալիս ժամերի ընթացքում իմանալ, թե տվյալ հիվանդի մոտ ինչ վարակի առկայություն կա,  և ինչպիսի զգայունություն ունի այս կամ այն հակաբիոտիկի նկատմամբ: Այս մեթոդը պետք է համընդհանուր կիրառելի դարձնել նաև Հայաստանում:

ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Վաչագան Պետրոսի ԱյվազյանՄեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Վաչագան Պետրոսի Այվազյանը:


–   Հայտնի է, որ նախավերջին 10 տարում Հայաստանում շատ լուրջ առաջընթաց գրանցվեց վնասվածքաբանության զարգացման բնագավառում, ի՞նչ առաջընթաց ունենք վերջին 10 տարիների ընթացքում:


–   Այսօր  վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան մեր երկրում գրեթե նույն մակարդակի վրա են, ինչ եվրոպական երկրներում:  Հաջորդ տարի մենք կիրականացնենք օրթոպեդների և վնասվածքաբանների VI կոնֆերանսը, որը շատ ավելի մասշտաբային բնույթ է ունենալու: Կոնֆերանսին կքննարկվեն վնասվածքաբանության և օրթոպեդիայի կարևորագույն խնդիրները, առաջիկա անելիքները: 110-ից ավելի հյուրեր ենք ունենալու արտասահմանից, որոնց հետ կփոխանակվենք փորձով, այս տարիներին կուտակած գիտելիքներով: Վերջին տաս տարիների ընթացքում ձեռքբերումների վկան է նաև այս տարեկան կոնֆերանսների կազմակերպումը: Ընդհանուր վիրաբուժության ձեռքբերումն է նաև անթրոկոպիայի ներկրումը Հայաստան: Բանը նրանում է, որ օրթոպեդիայի զարգացումն ուղիղ կապ ունի տեխնիկայի զարգացման հետ:


–   «Պնևմոէկտոմիայի ժամանակ աջ գլխավոր բրոնխի ծայրատի ամրացման եղանակը մեծահասակ հիվանդների մոտ». ձեր այսօրվա  զեկույցի թեմայի հրատապության մասին մանրամասնեք, խնդրե′մ:


–   Իմ զեկույցի թեման ավելի քան հրատապ է: Ես խոսելու եմ ոսկրային դեֆեկտների մասին, որոնք հանդիպում են մեծահասկերի մոտ: Պարզ է, թե ինչ  հասարակական խնդիր է, երբ մեծահասակն անաշխատունակ է դառնում` գամվելով մահճկալին, և, ակամայից, անաշխատունակ դարձնում ևս մեկին, ով պետք է խնամի: Հիմա մենք ունենք հնարավորություն՝ բուժելու մեծահասակների մոտ անգամ ոսկրային շատ մեծ դեֆեկտներ:

 

Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն» Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն» Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն»


–   Անատոմիական առումով՝ վնասվածքների ի՞նչ առամձնահատակություններ ունեն մեծահասակ հիվանդները: 


–   Մեծահասակների մոտ շատ ավելի հաճախ և հեշտությամբ են վնասվածքներ առաջանում: Շատ են հանդիպում չարորակ ուռուցքներ, որոնք ազդում են նաև ոսկրային հյուսվածքների վրա: Մեծահասակներին չի կարելի երկար ժամանակ անկողնային բուժում անցկացնել, քանի որ առաջանում են երկրորդային հիվանդություններ: Որքան մեծահասակ է հիվանդը, այնքան ավելի բարդ է նրա հետ աշխատանքը, քանի որ պետք է դա կատարել շատ ավելի սեղմ ժամկետներում, քան առհասարակ կատարվում է:


«Աստելլաս ֆարմա» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Արմեն ԽաչիկյանՎիրաբուժության միջազգային կոնգրեսի գլխավոր հովանավորներից է «Աստելլաս ֆարմա» դեղագործական ընկերությունը: Այդ առիթով զրուցեցինք ընկերության բժշկական ներկայացուցիչ Արմեն Խաչիկյանի հետ:


–   Արմեն, «Աստելլաս»-ի բազմաթիվ համագործակցությունների շրջանակում ի՞նչ տեղ է զբաղեցնում վիրաբույժների հետ համագործակցությունը:


–   Այո, «Աստելլաս»-ը բազմաթիվ կոնֆերանսների է մասնակցել, բայց սա եզակի է իր բնույթով: Այն կազմակերպվում է 5 տարին մեկ անգամ և համահայկական բնույթ է կրում: Մասնակցում են ո´չ  միայն մեր երկրի ականավոր վիրաբույժները, այլև արտասահմանում այս գործի նվիրյալները:


–   Վիրաբուժության ոլորտում «Աստելլաս»-ի ներդրումը ո՞րն է:


–   Ես ինքս վիրաբույժ եմ: Առաջին երկու կոնֆերանսներին մասնակցել եմ որպես վիրաբույժ, այսօր մասնակցում եմ որպես հովանավոր ընկերության ներկայացուցիչ: Մեր համագործացության մեջ ներառված են թե´ վիրաբույժները, թե´ ուրոլոգները, թե´ վնասվածքաբանները: Բոլոր մասնագետներն էլ նշանակում են հակաբիոտիկ դեղամիջոցներ, իսկ վիրաբույժները` հաշվի առնելով խոցային հիվանդության առկայությունը, լայնորեն կիրառում են Աստելլաս ֆարմայի «Դենոլ» դեղաձևը:

 

Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն» Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն» Վիրաբուժության միջազգային վեհաժողովը Հայաստանում. «Մեծահասակների վիրաբուժություն»


–   Ի՞նչ է առաջարկում «Աստելլաս ֆարման» հիվանդին՝ հետվիրահատական շրջանում:


–   Հաշվի առնելով վիրաբուժության զարգացումը,  պետք է ասել, որ հիմա հետվիրահատական շրջանը շատ ավելի կարճ է տևում, հատկապես փոքր ինվազիվ վիրահատությունների դեպքում, երբ վերքը համեմատաբար փոքր է: Ներքին ընդունման հակաբիոտիկները դառնում են շատ ավելի ցուցված, քանի որ, ինչպես գիտենք, ներմկանային կամ ներերակային միջամտությունները երբեք հիվանդի համար հաճելի չեն եղել: «Աստելլաս»-ի դեղաձևերը` հանձինս Ֆլեմոկլավ, Ցեֆորալ դեղամիջոցների, ինովացիոն տեխնոլոգիաների շնորհիվ մոտ 94% ապահովում են հիվանդի կենսամատչելիությունը:  Կանխարգելման կամ հետվիրահատական շրջանում, եթե հակացուցված չէ հիվանդին պերօրալ սնուցումը, կարելի է կիրառել «սոլյուտաբ» դեղաձևերը, քանի որ դրանք, «մեղմ ասած», չեն զիջում ներմկանային կամ ներերակային դեղաձևերին:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ