Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Մեկնարկեց Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը

Մեկնարկեց Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը

Մեր հանրապետությունում բուժքույրերի շահերի և իրավունքների պաշտպանության, պրակտիկ գործունեություն և կրթական պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով սեպտեմբերի 18-20-ը Հայաստանում ընթացավ Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը` «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ: 

 

Առաջին համագումարը կայացել է 2011թ. ապրիլին: Եթե առաջին համագումարում շեշտը դրված էր բուժքույր-առաջնորդների վրա, ապա այս անգամ ուշադրության կենտրոնում կլինի գործնական հմտությունների զարգացման հարցը:

 

«Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն Ալինա ՔուշկյանՀայաստանում բուժքույրական ծառայության խնդիրների, համագումարի նպատակների և թեմային հարող մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք  «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն Ալինա Քուշկյանի հետ:


–   Տիկին Քուշկյան, մանրամասնեք, խնդրեմ, կոնֆերանսի նպատակների, թեմայի, խնդիրների մասին:


–   Սա մեծ իրադարձություն է Հայաստանի բուժքույրերի համար:  Թեման է` «Մասնագիտությունից անցում  բուժքույրական պրակտիկայի»: Խնդիրն է համախմբել Հայաստանի և տարբեր երկրներից ժամանած բուժքույրերին, ներգրավել գլոբալ բուժքույրության հանրության մեջ, Հայաստանում բարձրացնել բուժքույրի դերը, ինչը կնպաստի նրանց  սպասարկման որակի բարձրացմանը, հասնել կրթական միջազգային չափանիշների, պրակտիկայի, որը հիմնված կլինի գիտական փաստացի հետազոտությունների վրա:


–   Ովքե՞ր են մասնակցում կոնֆերանսին:


–   Ի ուրախություն մեզ` ունենք մեծ թվով մասնակիցներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Շոտլանդիայից, Հորդանանից, Իրանից, Թուրքիայից, Իտալիայից և այլն: Համագումարը փորձի փոխանակման լայն հնարավորություն է ընձեռում բուժքույրերին:

 

Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը


–   Բացի մասնակիցներից, գիտենք նաև, որ այստեղ են հրավիրված բուժքույրական ծառայության խնդիրներով մտահոգված անվանի մասնագետներ, կներկայացնե՞ք, խնդրեմ:


–   Այսօր համագումարը հիմնականում բաղկացած է պլենար զեկուցումներից: Հյուրերն են կրթության գլոբալ զարգացման ինտիտուտի նախագահ Շերոմ Վենսթեյնը, բարոնուհի Կոքսը, «Սիգմա Թետա Թաու» միջազգային պատվավոր բուժքույրական միության նախագահ Քերոն Մորինը և այլ շատ պատվավոր հյուրեր: Նրանք այստեղ են` փոխանցելու իրենց փորձը, գիտելիքները:  Սա հնարավորություն է տալիս մեր բուժքույրերին  ինտեգրվել միջազգային բուժքույրական հանրության մեջ:

 

Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը


–   Դեռևս մեր նախորդ հարցազրույցում նշել էիք, որ Հայաստանում բուժքույրական ծառայության ոլորտում կարևորագույն խնդիր է մնում կրթության հարցը: Որևէ առաջընթաց եղե՞լ է կամ՝ սպասվո՞ւմ է այս հարցի շուրջ:


–   Մեր երկիրը չի կարող ետ մնալ այն գլոբալ զարգացումներից, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում: Ի ուրախություն մեզ` պետք է նշել, որ մենք ունենք 4-ամյա ուսումնական ծրագիր, սակայն օրենսդրական դաշտը որոշ թերություններ ունի այս համակարգում: Հուսով եմ, որ շուտով մեր բուժքույրերը հնարավորություն կունենան  ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ և շարունակել իրենց ուսումը որպես մագիստրոս բուժքույր: Ինչու ոչ, մենք ապագայում  կարող ենք ունենալ գիտական կոչումով բուժքույրեր: Բուժքույրը լուրջ և ինքնուրույն մասնագիտություն է: Ինչքան  բարձր գիտելիքներ ունեցող, կրթված և զարգացած բուժքույրեր աշխատեն մեր հանրապետությունում, այնքան կբարձրանա առողջապահության ոլորտում սպասարկման որակը:

 

Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը


–   Որո՞նք են Հայաստանում բուժքույրական ծառայության բնագավառում առկա մյուս խնդիրները:


–   Խնդիրները շատ են: Անհրաժեշտ է օրենսդրական դաշտում որոշ կարգավորումներ կատարել` կապված բուժքույրական ծառայության հետ: Երկրորդ խնդիրը բուժքույրերի սոցիալական վիճակն է: Պետք է վերանայվի նաև բուժքրոջ աշխատանքային ժամերը՝ նրանք էլ կարող են հոգնել, ուժասպառ լինել: Ավելի արդյունավետ աշխատանքի համար բուժքույրերին անհրաժեշտ է ավելի սահմանափակ աշխատաժամեր:


–   Բացի պլենար զեկուցումներից, ի՞նչ է սպասվում համագումարի ընթացքում:


–   Համագումարի 3-րդ օրը կլինեն պրակտիկ պարապմունքներ` առաջին բուժօգնության  վերաբերյալ: Փորձերը կիրականացվեն մանեքենների վրա: Համագումարի վերջում մեծ արարողություն կլինի, որի ընթացքում  Երևանի հայ-ամերիկյան «էրեբունի» պետական բժշկական քոլեջի քույրական գործի կազմակերպման շրջանավարտները կընդգրկվեն «Սիգմա Թետա Թաու» պատվավոր միության կազմի մեջ:

Կրթության գլոբալ զարգացման ինտիտուտի նախագահ Շերոմ ՎենսթեյնԶրուցեցինք նաև համագումարի պատվավոր հյուր, Կրթության գլոբալ զարգացման ինտիտուտի նախագահ Շերոմ Վենսթեյնի հետ:


–   Տիկին Վենսթեյն, դուք ներկա էիք նաև միջազգային բուժքույրական առաջին համաժողովին, փոխվե՞լ են արդյոք նպատակները կամ դրանց հասնելու միջոցները:


–   Ես աշխատում եմ Հայաստանում 1992 թվականի նոյեմբերից: Արդեն 21 տարի է, ինչ փորձում ենք էական փարեփոխումներ մտցնել Հայաստանում բուժքույրական ծառայության որակի մեջ: Ինչպես առաջին համաժողովի նպատակը, այնպես էլ հիմա`  նպատակը մեր բոլորի փորձի փոխանակումն ու ընդլայնումն է: Իմ առաջին այցելությունը  Հայաստան կատարվել է Առողջապահության միջազգային դաշինքի շրջանակներում և հիմա մենք արդեն կցվել ենք Կրթության միջազգային դաշինքին:

–   Ի՞նչ արդյունքների եք հասել այս 21 տարիների ընթացքում:


–   Այս 21 տարիների ընթացքում ես վիթխարի փոփոխություններ եմ տեսել բուժքույրական գործում: Կարող եմ փաստել, որ իրական միջնորդը, այս փոփոխությունների հիմքում կանգնած մարդը բժիշկ Քուշկյանն է: Գերազանց արդյունքների հասնելու ճանապարհին մեր առաջին քայլը քառամյա բակալավրական ծրագրի հաստատումն է: Շատ պարտավորեցնող և ազդեցիկ է, որ այսօր հնարավոր է այստեղ կուտակված փորձն ընդլայնել` հասցնելով այն արևմտյան Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա:

 

Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը Հայաստանի միջազգային բուժքույրական երկրորդ համագումարը

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ