Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Լիտվայի դեսպանին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Լիտվայի դեսպանին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:


Նախարարը նշեց, որ տեղյակ է Լիտվայի առողջապահական համակարգում հաջողությամբ իրականացվող բարեփոխումների մասին և ափսոսանք հայտնեց, որ այս ոլորտում երկու երկրների նախարարությունների միջև առայժմ ակտիվ փոխհամագործակցություն չի իրականացվում։


«Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության անդամ Լիտվայի արձանագրած հաջողություններն ու փորձը առողջապահության զարգացման ոլորտում և վստահ ենք, որ շատ հարցերում Ձեր հանրապետության փորձը հետաքրքիր եւ օգտակար կարող է լինել Հայաստանի համար»,-ասաց Դերենիկ Դումանյանը:


Նախարարը նշեց, որ ցանկալի է ծանոթանալ հատկապես Լիտվայի Հանրապետությունում Ազգային առողջապահական խորհրդի գործունեությանը, առողջապահության կառավարման իրավական ոլորտին, պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին, առողջության առաջնային պահպանման և հատկապես ընտանեկան բժշկության մոդելին։ Դերենիկ Դումանյանն ընդգծեց, որ Հայաստանի գյուղական բնակավայրերում ընտանեկան բժշկության ներդրումը տալիս է սպասված արդյունքները, մինչդեռ քաղաքներում դեռևս անելիքներ կան։ Կարևորվեց նաև դեղորայքի մատակարարման Լիտվիայում ներդրված քաղաքականության, ինչպես նաև առողջապահական տեղեկատվական համակարգի (e-health) ներդրման փորձին ծանոթանալը: Դերենիկ Դումանյանը հույս հայնեց, որ այս հանդիպումով  կդրվի երկու երկրների առողջապահության  նախարարությունների համագործակցության ընդլայնման հիմքը։


Դեսպան Էրիկաս Պետրիկասը ևս կարևորեց երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում, այդ թվում` առողջապահության բնագավառում համագործակցության խորացումը և վստահեցրեց, որ իր կողմից կանի հնարավորը` դրան նպաստելու համար:


Նա ընդգծեց, որ Եվրամիությունում Լիտվայի նախագահության ընթացքում մեծ նշանակություն է տրվելու Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը։ 


Նշենք, որ ինչպես Լիտվայի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը նույնպես, 2013 թվականը հայտարարել է առողջության խթանման տարի:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. am.mfa.lt
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ