Իրադարձություններ Հայաստանում
Արմավիրի մարզում բացվեց նորակառույց երրորդ ամբուլատորիան
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը ծանոթացավ ընդամենն ութ ամսվա ընթացքում կառուցված ամբոլատորիայի պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին։
Դերենիկ Դումանյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարներին` կատարված բարձրորակ աշխատանքների համար։
«Ինչ խնդիրներով էլ մարդիկ այցելեն այս ամբուլատորիան, պետք է առողջացած դուրս գան։ Իսկ դրա համար շատ կարևոր է նաև մարդկային գործոնը։ Վստահ եմ, որ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և հնարավորություններով ապահովված նորակառույցում մեր մասնագետներն ավելի մեծ նվիրումով կաշխատեն ու առավել հոգատարությամբ կվերաբերվեն հիվանդներին», ասաց Դերենիկ Դումանյանը Արմավիրի մարզի Բաղրամյան-1-ում բժշկական ամբուլատորիայի այսօր կայացած բացման ժամանակ։
Ամբուլատորիան կառուցվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրով։ Այն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով: Ամբուլատորիայի մեկ բժիշկ և երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Արմավիրի մարզում բացված երրորդ նորակառույց ամբուլատորիան կսպասարկի Բաղրամյան-1 և Շենիկ համայնքների շուրջ 2150 բնակչությանը: Ներկաները ոգևորությամբ էին նորակառույցի պայմանները համեմատում համայնքապետարանի շենքի առաջին հարկի մի փոքրիկ հատվածում տեղակայված նախկին ամբուլատորիայի հետ, որտեղ ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգեր չկային:
Հավելենք, որ ամբուլատորիայի կառուցման համար ներդրվել է շուրջ 55.6 մլն դրամ, որից շուրջ 51.3 մլն դրամը` շինարարության, և շուրջ 4.3 մլն` բժշկական սարքավորումներ, պարագաներ և կահույք ձեռք բերելու համար:
Նախարար Դումանյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ Արմավիրի մարզում ևս մեկ ամբուլատորիայի կառուցում կսկսվի։ Այդպիսով մարզի 52 բժշկական ամբուլատորիայից 45-ը կլինի ժամանակակից պահանջներին համապատասխան։
16.08.2013 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ