Իրադարձություններ Հայաստանում
Բացվեցին Վարդաձորի և Լիճքի նորակառույց ամբուլատորիաները
Այսուհետև Գեղարքունիքի մարզի Վարդաձոր և Լիճք հայմայնքների բնակիչները ևս առողջության առաջնային պահպանման ծառայությունները կստանան ժամանակակից հարմարություններով և անհրաժեշտ գործիքներով ու պարագաներով հագեցած ամբուլատորիաներում։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ այսօր մասնակցեցին նորակառույց այդ ամբուլատորիաների բացմանը։ Դրանք նախկինում չունեին կենցաղային ու բուժական անհրաժեշտ հարմարություններ։ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր–2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրում ընդգրկված բոլոր 13 ամբուլատորիաները, այդ թվում`Վարդաձորում և Լիճքում, կառուցվել են ընդամենը ութ ամսվա ընթացքում։ Վարդաձորի համայնքում ներդրվել է շուրջ 55.1 մլն դրամ, որից 52.6 մլն՝ շինարարություն (նախահաշվային արժեքը՝ մոտ 67.8 մլն դրամ), և շուրջ 2.5 մլն` բժշկական սարքավորումներ ու պարագաներ, կահույք: Լիճք համայնքում ներդրվել է շուրջ 50.6 մլն դրամ, որից շուրջ 48.1 մլն՝ շինարարություն (նախահաշվային արժեքը՝ մոտ 62.2 մլն դրամ)։ Ամբուլատորիաների բժիշկներն ու բուժքույրերը ծրագրի շրջանակներում մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:
Փոխվարչապետը, առողջապահության նախարարը, մարզպետն ու շահառուները ծանոթացան նորակառույց ամբուլատորիաների պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին։ Նախարարը տեղեկացրեց, որ եկող տարի ամբուլատորիաներին լրացուցիչ սարքավորումներ կտրամադրվեն սկրինինգային հետազոտություններ իրականացնելու համար։ Շնորհավորելով մարզի բնակիչներին` Դերենիկ Դումանյանը նշեց, որ հանրապետության նախագահի ծրագրով արդեն ավելի քան 260 գյուղական նման ամբուլատորիա է շահագործման հանձնվել։
Առողջապահության ոլորտում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված «Առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման զարգացման», «Առողջապահության համակարգի արդիականացում», ինչպես նաև այս ծրագրի հավելյալ ֆինանսավորմամբ միայն Գեղարքունիքի մարզում կառուցվել է 12 և հիմնանորոգվել 8 ամբուլատորիա։ Ժամանակակից պահանջներին համապատասխան նոր ամբուլատորիաներ են կառուցվել մարզի Ձորագյուղ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Ծովինար, Նորատուս, Երանոս, Գեղհովիտ, Զոլաքար, Լուսակունք, Ծովասար, Աստղաձոր, Վարդաձոր և Լիճք համայնքներում։ Իսկ Դդմաշեն, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Արծվանիստ, Լճաշեն, Ծովագյուղ, Սարուխան, Վաղաշեն համայնքների ամբուլատորիաները հիմնանորոգվել են։
Ընդհանուր առմամբ 2000-2013թթ. Գեղարքունիքի մարզում կառուցվել և հիմնանորոգվել է համայնքային 21 բուժհաստատություն։ Մարզի առաջնային օղակի բոլոր բուժհաստատությունները հագեցվել են բժշկական անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով, կահույքով: Ընտանեկան բժշկության մասնագիտացման ծրագրով մասնագիտացել է 92 բժիշկ և 130 բուժքույր: Ամբուլատորիաներից շատերն ապահովվել են բուժօգնության մեքենաներով։ Բուժօգնության մեքենա և ախտորոշիչ սարքավորումների հավաքածու է հատկացվել Գավառի պոլիկլինիկային: Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Սևանի, Վարդենիսի հիգիենիկ հակահամաճարակային կայանների բակտերիոլոգիական լաբորատորիաները հագեցվել են անհրաժեշտ սարքավորումներով: Գեղարքունիքի հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնն ապահովվել է շարժական լաբորատորիայով։
Այս ծրագրերով Գեղարքունիքի մարզի ամբուլատոր պոլիկլինիկական օղակում կատարվել է մոտ 1 մլրդ 234 մլն 801 հազար ՀՀ դրամի կամ շուրջ 3 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Արդյունքում մարզում ենթակառուցվածքների բարելավման կարիք ունի միայն 4-5 գյուղական ամբուլատորիա։
20.08.2013 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ