Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Երդումն ուղղորդելու է բժշկին մասնագիտական ուղու ամենածանր պահերին. կայացավ ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը

Երդումն ուղղորդելու է բժշկին մասնագիտական ուղու ամենածանր պահերին.  կայացավ ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը

Հուլիսի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ շուքով  նշվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2013թ. ավարտական հանդիսությունը:

 

Միջոցառմանը ներկա նախարարների, ՀՀ բուհերի ռեկտորների  և այլ բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ ԵՊԲՀ շրջանավարտները հանդիսավոր երդվեցին մշտապես հավատարիմ լինել բժշկի կոչմանը: 

 

Տարիներ առաջ այդ երդումով բժշկության ասպարեզ է մտել նաև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

 

–   Պարոն Նարիմանյան, Դուք նույպես ԵՊԲՀ շրջանավարտ եք, իսկ այսօր արդեն  ողջունելու եք  շրջանավարտներին ԵՊԲՀ ռեկտորի անունից, ի՞նչ  կմաղթեք նրանց:

 

ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը


–   Մաղթում եմ նրանց մասնագիտական ողջ ուղին անցնել հավատարիմ այն խոսքերին, որոնք հնչելու են այսօր նրանց շուրթերից: Կյանքի դժվար պահերին, որոնք, ի դեպ, անպակաս են մեր մասնագիտությունից, կլինեն կասկածներ, կլինեն հիասթափություններ, համոզված եմ, որ այդ խոսքերը միշտ օգնելու են:  Նրանք պետք է մշտապես աշխատեն իրենց կատարելագործման վրա, որովհետև բժշկի մասնագիտության ամենակարևոր բաղադրիչը ինքնակրթությունն է: Թող իրենց կոչումն իրականացնելիս լինեն ազնիվ,  մարդկանց կյանք պարգևեն, պահպանեն և վերականգնեն մարդկանց առողջությունը:


–    Հրաշալի ավանդույթ է Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ավարտական երդմնակալության արարողության հանդիսությունն այս սրահում մեծ շուքով նշելը: Ի՞նչ պատմություն ունի առանձնացող այս գեղեցիկ ավանդույթը:


–   Ես ավարտել եմ 1973թ., այն ժամանակ այս ավանդույթն արդեն գործում էր: Դրանից տարիներ առաջ էլ նմանապես են նշվել ԵՊԲՀ ավարտական հանդիսությունները:

 

ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը


–   Ի՞նչ պատմություն ունի  այն ընդհանրապես:


–   Երդմնակալության ավանդույթն անցել է 3 փուլ: Սկզբում բոլոր բժիշկները տալիս էին Հիպոկրատի երդում, որտեղ մանրամասն նկարագրված էր բժշկի պարտականություններն ու իրավունքները: Այն տարիներին, երբ ես եմ ուսանել այս համալսարանում, եղել է սովետական բժշկի երդում, որի բովանդակությունն էապես տարբերվել է Հիպոկրատի երդման դասական տարբերակից, բայց նույնն է մնացել բովանդակության այն հատվածը, որը վերաբերում է բժշկի իրավունքներին, պարտականություններին և, իհարկե, մեծ պատասխանատվությանը: Խոսքերի մեջ մարմնավորված էր բժշկի հոգին, բժշկագիտության իմաստը, նպատակները և պատասխանատվության զգացման կարևորությունը: Այսօրվա երդումը երկու տարբերակների համադրությունն է, և ներառում է նախկին երդման տեքստերում կարևորվող կետերը:

 

ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը


Միջոցառման բացումն ազդարարեց ՀՀ օրհներգը, այնուհետև վեհաշնորհ Տեր Անուշավանը իր օրհնությունը տվեց շրջանավարտներին:

 

Վեց ուսանողներ ավարտական կարմիր վկայականներ ստացան. Արգինե Հարությունյան, Արտակ Հեբոյան, Էմիլ Ավետիսյան, Կլարա Կույումջյան, Հասմիկ Սարգսյան,  Մարիամ Անտոնյան։ Էմիլ Ավետիսյանը հնարավորություն էր ստացել ելույթ ունենալ համերգասրահի բեմից: Իր շնորհակալական խոսքն Էմիլն ուղղեց պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմին, ռեկտորին, բոլոր նրանց, ովքեր կրթել են, ուղղորդել արարելու բարին և մարդասիրականը: «Ավարտվեց մեր համալսարանական կրթությունը, սակայն ամեն ավարտ նորի սկիզբն է: Վաղը, երբ մեզնից յուրաքանչյուրը կկանգնի հիվանդի կողքին, վիրահատական սեղանի առջև, կապացուցի, որ կազմակերպված և գիտակ մասնագետ է դարձել` պատրաստ արարելու բարին, մարդասիրականը, պահպանելու հին ավանդույթները և կառուցելու նոր լուսամուտներ»,- իր ելույթում նշեց Էմիլ Ավետիսյանը: Իր խոսքում մեծ կարևորություն տվեց նաև ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանին, որի գործունեությունը մշտապես ուղղված է եղել ի պաշտպանություն ուսանողի շահերի:

 

ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը


Մեր հաջորդ զրուցակիցը ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Հակոբյանն էր:


–   Կարեն, որպես ուսանողության ներկայացուցիչ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ ազդեցություն կարող է թողնել այս միջոցառումը հետագա մասնագիտական ուղու վրա:


–   Սա թվով 4-րդ ավարտական հանդիսությունն է, որին մասնակցում եմ: Միանշանակ վերապրում եմ այն բոլոր զգացումները, ապրումները, որ ունեցել եմ ուսանողական տարիներին և հատկապես ավարտական շրջանում: Երդումը, որ այսօր կտան ԵՊԲՀ շրջանավարտները, մշտապես կուղեկցի նրանց մասնագիտական կյանքում` ուժ և եռանդ կհաղորդելով: Բժշկի մասնագիտությունը տարբերվում է բոլոր մասնագիտություններից, քանի որ այստեղ առանցքայինը մարդկային կյանքն է և հենց այդ պատճառով էլ պետք է լինել ազնիվ ու սրտացավ: Բժիշկն առնչվում է ցանկացած մասնագիտության տեր, ցանկացած սոցիալական խավի  ներկայացուցչի հետ,  բազմաթիվ դժվարություններ, խոչընդոտներ հաղթահարում. այս ամենում նրան ուղղորդում է երդումը, որն այսօր արտասանում է բեմից:

 

ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը ԵՊԲՀ 2013թ. ավարտական հանդիսությունը


–   Էլ ինչո՞վ է առանձնանում ԵՊԲՀ ուսանողը։


–   Ինչպես նշեցի,  մեր մասնագիտության առանձնահատկությունն այն է, որ մենք ուսումնասիրում ենք մարդուն և ցանկացած իրավիճակում  մեզ համար խնդիր է չվնասելը, մարդուն օգտակար լինելը: Բոլոր մասնագիտություններում ինչ-որ տեղ սխալվել կարելի է, իսկ բժշկի մասնագիտությունը դա թույլ չի տալիս:

 

Հայ բժշկի երդումը.

 

Ստանալով բժշկի բարձր ու պատվավոր կոչում և անցնելով բժշկական գործունեության, երդվում եմ`

 

  • լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդը,

  • բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականություններս,

  • անշահախնդրորեն օգնել հիվանդին, մեղմել նրա տառապանքները` անկախ նրա ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական դավանանքից, չչարաշահել հիվանդի վստահությունը, պահպանել բժշկական գաղտնիքը,

  • պահպանել բժշկական մասնագիտական ավանդույթներն ու բարոյական սկզբունքները,

  • բժշկական գործունեության ընթացքում անհրաժեշտության դեպքում դիմել առավել փորձառու գործընկերներիս խորհրդին ու օգնությանը,

  • անգամ սպառնալիքի տակ ի չարը չգործադրել բժշկական գիտելիքներս:

 

Խոստանում եմ ողջ կյանքում հավատարիմ մնալ այս երդմանը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ