Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ «Էնդոսկոպիկ և պլաստիկ վիրահատությունների նորագույն մեթոդները գինեկոլոգիայում» գիտա-գործնական գիտաժողովը

Կայացավ  «Էնդոսկոպիկ և պլաստիկ վիրահատությունների նորագույն մեթոդները գինեկոլոգիայում»  գիտա-գործնական գիտաժողովը

Հուլիսի 9-11-ը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում հանրապետության բժիշկները հնարավորություն ստացան լսելու  Փարիզի «Կրեմլին-Բիցետրե» համալսարանական կլինիկայի մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության ղեկավար պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզի դասախոսությունները:

 

Այս անգամ տեսական գիտելիքները համալրվեցին գործնականով: Դասախոսություններին զուգահեռ պրոֆեսորն իրականացնում էր «կենդանի վիրահատություններ», որոնց ընթացքին լսարանից հետևում էին բժիշկները: Պրոֆեսոր Ֆերնանդազը  անմիջապես վիրահատության ընթացքում բացատրում էի  իր բոլոր գործողություններն ու պատասխանում հարցերին:


Փարիզի «Կրեմլին-Բիցետրե» համալսարանական կլինիկայի մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության ղեկավար պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզ“Journql de Gynècologie Obstètrique et Biologie de la Reproduction” հանդեսի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզը պատասխանեց նաև մեր հարցերին:


–   Ողջունում ենք, պարոն Ֆերնանդեզ, այս անգամ բավականին հետաքրքիր ֆորմատ է ընտրված գիտաժողովի  համար: Դուք կենդանի ցուցադրել եք նաև վիրահատությունների ողջ ընթացքը:  Ընդհանրացնելով այս 3 օրերի գիտա-գործնական  գիտաժողովը, կարո՞ղ եք նշել, թե ո՞րն է գիտաժողովի հիմնական նպատակը:


–  Իմ այցը Հայաստան հրավերքի պատասխան է, հրավերք, որը մեծ հաճույքով եմ ընդունել: Այս այցը ևս մեկ անգամ պետք է հաստատի Հայաստան – Ֆրանսիա առողջապահական կապը, ամրապնդի համագործակցությունը:  Հայ բժիշկների համար սա հնարավորություն է, որպեսզի նրանք լինեն տեղեկացված վիրահատության նորագույն մեթոդներին և տեխնիկային, հատկապես խոսքը լապարասկոպիկ և հիստերոսկոպիկ վիրահատություններին է վերաբերում: Ամբողջ աշխարհում մեծ տարածում են ստացել վիրահատությունները կանանց սթրեսային անմիզապահության դեպքում:  Այս գիտաժողովը հետապնդում է մի շատ լավ նպատակ` կանանց կյանքի որակի բարելավումը։


–   Դուք խոսեցիք, թե ինչ կտա գիտաժողովը հայ բժիշկներին, իսկ դուք ունե՞ք ակնկալիք:


–  Ակտիվություն եմ ակնկալում հայ բժիշկներից, հուսով եմ կօգնեն ինձ իրականացնել վիրահատությունները: Հուսով են, որ այս համագործակցությունը ապագայում  կշարունակվի: 


Կայացավ  «Էնդոսկոպիկ և պլաստիկ վիրահատությունների նորագույն մեթոդները գինեկոլոգիայում»  գիտա-գործնական գիտաժողովըԳիտաժողովի մանրամասների մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն  պրոֆ. Կարինե Առուստամյանի հետ:


–   Տիկին Առուստամյան, պրոֆեսոր Ֆերնանդեզը նշեց համագործակցության մասին, կարող ե՞ք մանրամասնել, թե ի՞նչ համագործակցություն է և ի՞նչ նպատակներ ունի:


–  Պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզն աշխատում է Փարիզի «Կրեմլին-Բիցետրե» համալսարանական կլինիկայում որպես մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության ղեկավար: Նա միաժամանակ զբաղվում է գիտական գործունեությամբ, հանդիսանում ՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառի հեղինակավոր ամսագրի գլխավր խմբագիր: Նրա հետ համագործակցության մասին միտքը հղացել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Բժշկագիտությունը հսկայական քայլերով է առաջ շարժվում, ամեն օր նոր հայտնագործություններ են կատարվում, որոնք ունեն և՛ տեսական, և՛ գործնական նշանակություն: Վերջինս հաճախ չի հասցնում տեսական ձեռքբերումներին զուգահեռ առաջ ընթանալ: Այդ պատճառով էլ շատ կարևոր է տեսական գիտելիքների ճիշտ կիրառումը առօրյա աշխատանքային գործունեության մեջ: Այս այցելության և  գիտաժողավի նպատակն է  մեր բժիշկներին ներկայացնել գինեկոլոգիայի բմագավառում էնդոսկոպիկ և պլաստիկ վիրաբուժության ձեռքբերումները և դրանց ամենօրյա աշխատանքում կիրառման հնարավորությունները:


Կայացավ  «Էնդոսկոպիկ և պլաստիկ վիրահատությունների նորագույն մեթոդները գինեկոլոգիայում»  գիտա-գործնական գիտաժողովը–   Ո՞րն է այս եռօրյա  գիտա-գործնական գիտաժողավ -«կենդանի վրահատություններ» փոխկապակցված միջոցառման նպատակը:


–  Այս միջոցառումը  կոչվում է գիտա-գործնական գիտաժողով, այսինքն. այն ունի և՛ գիտական, և՛ գործնական նշանակություն: Պրոֆեսոր Ֆերնանդեզը կարդաց դասախոսություններ որոնք վերաբերում էին դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսությունների դեպքում հետազոտմանը, բուժման տարբեր մեթոդների ցուցումներին, ներարգանդային կպումների, արգանդի զարգացման արատների, հեշտոցի պատերի իջեցման և դրանց շտկման ժամանակակից մեթոդներին, ինչպես նաև էնդոմետրիոզի, արգանդի միոմայի, արտարգանդային հղիության ախտորոշման ու բուժման արդիական  եղանակներին և այլն: Իրականացվեցին «կենդանի վիրահատություններ»:


–   Մանրամասնեք, խնդրեմ, գիտաժողովի գործնական մասն ինչ է իրենից ներկայացնում:


–  Վիրասրահում իրականացվող վիրահատությունը ուղիղ հեռարձակվում  էր լսարան, որտեղ նստած 70-80 բժիշկները ականատես և մասնակից էին  դառնում վիրահատությանը: Վիրահատական յուրաքանչյուր քայլը մեկնաբանվում էի  է պրոֆեսոր Ֆերնանդեզի կողմից, բժիշկները հնարավորություն ունեին   իրենց հարցերն ուղղել անմիջապես վիրահատության ընթացքում պրոֆեսորին և ստանալ սպառիչ պատասխաններ:

 

Կայացավ  «Էնդոսկոպիկ և պլաստիկ վիրահատությունների նորագույն մեթոդները գինեկոլոգիայում»  գիտա-գործնական գիտաժողովը Կայացավ  «Էնդոսկոպիկ և պլաստիկ վիրահատությունների նորագույն մեթոդները գինեկոլոգիայում»  գիտա-գործնական գիտաժողովը Կայացավ  «Էնդոսկոպիկ և պլաստիկ վիրահատությունների նորագույն մեթոդները գինեկոլոգիայում»  գիտա-գործնական գիտաժողովը

Պրոֆեսոր Ֆերնանդազը  անմիջապես վիրահատության ընթացքում բացատրում էի  իր բոլոր գործողություններն ու պատասխանում հարցերին

 


–   Ի՞նչ սպասելիքներ ունեին բժիշկները գիտաժողովից և ի՞նչ ձեռքբերումներ կունենան գիտաժողովի ավարտին:


–  Գիտե՞ք, արտերկրում վերապատրաստման դասընթացների մասնակցելու հնարավորություն շատ բժիշկներ չունեն, օրինակ, կտրվել աշխատանքից, ընտանիքից, մեկնել այլ երկիր, ֆինանսական միջոցներ, ծախսել և այլն։ Իսկ  ահա, առանց այդ ամենի, այսօր 70-80 բժիշկներ` լսարանում նստած, անցան վերապատրաստման կուրս, որն ընդգրկում էր և տեսական և գործնական բաժիններ: Իսկ վերապատրաստման կարիք ունեն բոլոր բժիշկները, քանի որ բժշկագիտությունը երբեք տեղում չի դոփում: Գիտաժողովին  ներկա էին ո´չ միայն մեր, այլ նաև հանրապետության տարբեր բուժհաստատությունների բժիշկներ:


–   Ի՞նչ վիրահատություններ իրականացվեցին:


–  Կատարվեցին էնդոսկոպիկ (լապարասկոպիկ և հիստերոսկոպի) վիրահատություններ և վիրահատություններ սթրեսային անմիզապահության շտկման նպատակով: Վերջին խնդիրն արդիական է այնքանով, որքանով այն ոչ միայն ֆիզիկական անհարմարավետության պատճառ է, այլև էապես փոխում է կնոջ կյանքի որակը, ազդում նրա բոլոր գործառույթների վրա: Այս խնդրի լուծման համար այժմ վիրահատության նորագույն մեթոդներ կան, որն էլ քննարկման առարկա էր:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ