Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Բժշկական տուրիզմը կարող է ընդլայնել նաև պետական բյուջեն. սեմինար «Բժշկական տուրիզմ» թեմայով

Բժշկական տուրիզմը կարող է ընդլայնել նաև պետական բյուջեն. սեմինար «Բժշկական տուրիզմ» թեմայով

Հուլիսի 3-ին Երևանի Պետական Բժշկական Համալսարանի կոնֆերանս-սրահում տեղի ունեցավ «Բժշկական տուրիզմ» թեմայով սեմինարը, որը կազմակերպել էին Լուծումներ նախագծի թիմը և գործընկերները (Medical Tourism Association, Yerevan State Medical University, Dental Tourism Armenia):

 

Սեմինարը նպատակ ուներ հայ բժիշկներին ներկայացնել բժշկական տուրիզմի հեռանկարները Հայաստանում:

 

Սեմինարի բանախոսներն էին  «Իմփրուվ Գլոբալ» ընկերության բաժնետեր և տնօրեն Մարի Միլլերը և Բժշկական Տուրիզմի ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն, ով պարզաբանումներ տվեց քննարկվող թեմաների շուրջ:


–   Տիկին Ռենե, խնդրեմ,  ներկայացրեք. ինչ  ասել է բժշկական տուրիզմ` ամենաուղիղ իմաստով:


Բժշկական Տուրիզմի ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանո–   Եթե պարզ բացատրեմ, ապա դա այն երևույթն է, երբ  հիվանդները մի տարածաշրջանից ճանապարհորդում  են մեկ այլ տարածաշրջան` պատշաճ որակի և մատչելի գներով  բուժօգնություն ստանալու համար: Մարդիկ մշտապես փնտրում են բարձր որակ և մատչելի գներ: Դրանց համադրությունը մեծամասամբ գտնում են իրենց երկրից դուրս` այլ երկրներում:


–   Ի՞նչ դեր ունի բժիշկ-պացիենտ հարաբերության ստեղծումը։


–   Բժիշկ-պացիենտ փոխհարաբերության ստեղծման և բուժման գործընթացը տուրիզմի հետ համադրելու մեջ չափազանց կարևորվում է բժշկի որակավորումը և այցելուի բժշկական տուրիզմ համակցության ընկալումը: 


–   Կա՞ արդյոք Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հեռանկարին վերաբերող որևէ ուսումնասիրություն:


–   Որքանով տեղեկացված եմ` դեպի Հայաստան բժշկական տուրիզմի մասին որևէ ուսումնասիրություն չկա։ Հարցին ավելի ընդհանրական մոտեցում ցուցաբերելու դեպքում կարող եմ նշել, որ ընդհանուր առմամբ 60 մլրդ շրջանառությամբ արդյունաբերական-տնտեսական ճյուղ է սա և գալիք 3 տարիների ընթացքում 15-20% աճ կարող է նկատվել:


Մեր հաջորդ զրուցակիցը «Dental Tourism Armenia» թիմի անդամ Դավիթ Հովհաննիսյանն է:


«Dental Tourism Armenia» թիմի անդամ Դավիթ Հովհաննիսյան–   Սեմինարի թեման որքանո՞վ է հրատապ Հայաստանի համար: 


–   Բոլորս էլ գիտենք. տուրիզմն այն ճյուղն է, որը կարող է խթանել նաև երկրի տնտեսության զարգացումը: Այդ ուղղությամբ մենք  իրականացնում ենք «Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» ծրագիրը: Սա բժշկական տուրիզմի մասն է կազմում և բավականին լուրջ ու հեռանկարային ուղղություն է:


–   Ի՞նչ է բժշկական տուրիզմը:


–   Բժշկական տուրիզմի իմաստը կայանում է նրանում, երբ որևէ երկրի քաղաքացի ցանկանում է բուժվել այլ երկրում, որտեղ արագ և բարձրորակ սպասարկումը տրամադրվում է համեմատաբար մատչելի գներով:  Ելնելով բժշկական տուրիզմի փորձից` նշեմ, որ մեկ այլ երկրում բժշկական ծառայություններ ստանալիս, պացիենտ-զբոսաշրջիկը հնարավորություն է ունենում նաև հաճելիորեն կազմակերպել ու վայելել իր հանգիստը, օգտվել երկրում գործող տուրփաթեթներից, և այս ամենը մի քանի անգամ ավելի մատչելի, քան պարզապես օգտվել որևէ բժշկական ծառայությունից սեփական երկրում:

 

–   Պետության դերը որքանո՞վ է կարևոր բժշկական տուրիզմի զարգացման հարցում:


–   Մեր գործունեության շրջանակում փորձում ենք համագործակցել պետական մարմինների հետ: Ապացույցը վերջերս տեղի ունեցած ֆորում-քննարկումն էր, որին ներկա էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Պետության դերի մասին բավականին խոսուն է, օրինակ, Բուլղարիայի փորձը, որտեղ պետական մակարդակով բավականին մեծ գրանտ էր տրամադրվել` երկրում բժշկական տուրիզմը զարգացնելու համար: Իսկ այսօր արդեն Բուլղարիայի պետական բյուջեի մի մասը լրացվում է հենց բժշկական տուրիզմի շնորհիվ: Պետության աջակցությունը մեծապես կնպաստի մեր գործին, որ կարողանանք ստեղծել «Բժշկական տուր դեպի Հայաստան» բրենդը:

 

Բժշկական տուրիզմը կարող է ընդլայնել նաև պետական բյուջեն. սեմինար «Բժշկական տուրիզմ» թեմայով. Բժշկական տուրիզմը կարող է ընդլայնել նաև պետական բյուջեն. սեմինար «Բժշկական տուրիզմ» թեմայով. Բժշկական տուրիզմը կարող է ընդլայնել նաև պետական բյուջեն. սեմինար «Բժշկական տուրիզմ» թեմայով.


–   Հայաստանում բժշկական տուրիզմը գործո՞ղ երևույթ է, թե՞ դեռևս հեռանկարային փուլում է:


–   Հայաստանում ինչ-որ չափով գործում է բժշկական տուրիզմը, քանի որ ունենք սփյուռք: Մեր նպատակն է ընդլայնել այդ շրջանակը, չհենվել միայն սփյուռքի վրա: Երկարաժամկետ և արդյունավետ աշխատանքի համար մեր նպատակները կապում ենք ո´չ միայն սփյուռքահայության, այլ նաև օտարերկրացիների հետ:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ