Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Լոս Անջելես քաղաքում հուլիսի 3-7-ը. Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարը

Լոս Անջելես քաղաքում հուլիսի 3-7-ը. Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վաղը` հուլիսի 2-ին, կմեկնի ԱՄՆ` մասնակցելու Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում հուլիսի 3-7-ը կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի աշխատանքներին։


Նախատեսվում է, որ նախարարը հանդես կգա ծավալուն ելույթով և կներկայացնի Հայաստանի առողջապահության ոլորտում առկա իրավիճակը, ընթացող բարեփոխումները և ապագա ծրագրերի նկատմամբ մոտեցումները։ Կլինեն նաև քննարկումներ։


Տեղեկացնենք, որ համագումարը կազմակերպել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեն` AMIC-ը։  1979 թվականին ստեղծված այս կազմակերպության նպատակն է համախմբել աշխարհի տարբեր երկրներում սփռված հայ բժիշկների ջանքերը Հայաստանի  առողջապահության համակարգին աջակցելու գործում։


Հայ բժիշկների առաջին միջազգային համագումարը տեղի է ունեցել 1974 թվականին Բեյրութում։ Այնուհետև չորս տարին մեկ համագումարներ են անցկացվում տարբեր մայրցամաքների տարբեր երկրներում։ ՀՀ առողջապահության նախարարության և Հայ բժիշկների միջազգային կոմիտեի միջև  ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2003 թվականից Հայ բժիշկների միջազգային համագումարներն անց են կացվում Հայաստանում և Սփյուռքում` համապատասխանաբար երկու տարին մեկ` մայր հայրենիքում Հայաստանի միջազգային բժշկական համագումար, իսկ սփյուռքում՝ Հայ բժիշկների համաշխարհային համագումար ձևաչափերով։ Հայաստանում վերջին անգամ միջազգային բժշկական 3-րդ համագումարը տեղի է ունեցել 2011-ին։


Հավելենք նաև, որ դեռ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, ընդունելով Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանին, նրա հետ քննարկել է ինչպես սփյուռքահայ բժիշկների կողմից Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում իրականացվող բժշկական ու կրթական առանձին ծրագրերը, այնպես էլ Լոս Անջելես քաղաքում տեղի ունենալիք Հայկական բժշկական համաշխարհային 11-րդ համագումարի կազմակերպական հարցեր։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ