Իրադարձություններ Հայաստանում
Քննարկվեցին ԼՂՀ առողջապահական համակարգի խնդիրներն ու զարգացման ուղիները
Ինչպես արդեն տեղեկացվել էր, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային այցելություն է կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի առողջապահական համակարգում առկա հիմնախնդիրները, որի ընթացքում Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի բարեփոխումները։ Նախարար Դումանյանը միաժամանակ առաջարկել է աջակցել ԼՂՀ առողջապահական համակարգի զարգացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել բարեփոխումներն իրականացնել ոլորտ առ ոլորտ։ Նախարար Դումանյանն առաջարկել է հրատապ լուծում պահանջող խնդիրներին սկսել աջակցել անմիջապես։ Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի համար առողջապահական համակարգի օրինակելի մոդելի մշակման անհրաժեշտությունը։
Երկուստեք կարևորվել է ինչպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունների, այնպես էլ բժշկական հիմնարկների միջև անմիջական կապերի ստեղծումն ու ամրապնդումը։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը առողջապահական համակարգում բարեփոխումների իրականացման դրույթները մանրամասն ներկայացրել է նաև ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանի և բուժհաստատությունների ղեկավարների հետ կայացած հանդիպման ընթացքում։ Այստեղ առավել հստակեցվել են Հայաստանի և Արցախի քույր-բուժհիմնարկների մշտական համագործակցության եզրերը, բազմաթիվ այլ հարցերի շարքում քննարկվել են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և արդյունավետ բուժման, բժիշկների վերապատրաստումների կազմակերպման հարցերը։
Դերենիկ Դումանյանը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ Ստեփանակերտում ծանոթացել է հանրապետական բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման ընթացքին, այցելել է նաև Մարտակերտի հիվանդանոց և Վանք գյուղի ամբուլատորիա։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, պատվիրակության անդամներ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը և ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների խորհրդի նախագահ Ռազմիկ Աբրահամյանն այսօր նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին ծանոթացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Նախարար Դումանյանը, հակիրճ ներկայացնելով Արցախի առողջապահական համակարգում առկա հիմնախնդիրները, դրանց լուծմանն աջակցելու ուղղությամբ առաջին հանձնարարականները տվեց։ Մասնավորապես, հանձնարարվեց աջակցել ԼՂՀ ԱՆ տեղեկատվական, վերլուծական ծառայության արդիականացմանը, ԼՂՀ հանրապետական բժշկական կենտրոնի նորակառույց մասնաշենքում նախատեսվող բժշկական ծառայություններն ու մասնագիտական կաբինետներն արդյունավետ կառավարման նպատակով առավել օպտիմալ տեղաբաշխմանը։ Հանձնարարականներ տրվեցին նաև աջակցել ԼՂՀ-ում դեռևս չիրականացվող ծառայությունների կազմակերպման, իսկ իրականացվող բժշկական ծառայությունների` որակի բարձրացման, ֆինանսավորման նոր համակարգի ներդրման և այլ գործընթացներին։
Ռազմիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ մոր և մանկան առողջության պանհպանման ոլորտում Հայաստանում կիրառվող չափորոշիչները մինչև շաբաթվա վերջը կուղարկվեն Արցախի մանկական բուժհաստատություններին, ծննդատներին և կանանց կոնսուլտացիաներին։
Որոշվեց Արցախում հիգիենիկ և հակահամաճարակային իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով առանձին քննարկում կազմակերպել ԼՂՀ առողջապահության նախարարի հետ միասին։
Ամփոփելով խորհրդակցությունը, նախարար Դումանյանը նշեց, որ այսուհետև Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտում ավելի կընդլայնվի փոխհամագործակցությունը, ավելի հաճախակի կլինեն այցելությունները։
12.06.2013 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ