Իրադարձություններ Հայաստանում
Ծրագրեր, որոնք կարող են AmeriCares-ի հետ հետագա համագործակցության հիմնաքարը դառնալ
«1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո AmeriCares-ը մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպություններից առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին և այն ժամանակից ի վեր շարունակում է մնալ մեր երկրի ու մասնավորապես առողջապահության նախարարության կողքին և աջակցել բազմաթիվ արդյունավետ ծրագրերի իրականացմանը։ Ուրախ ենք ձեր կազմակերպության հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի կարիքավոր մարդկանց կյանքի բարելավմանն ուղղված աշխատանքներին ցուցաբերած արդյունավետ համագործակցության համար ՀՀ առողջապահության նախարարությանը, որպես վստահելի գործընկեր, ճանաչման վկայական շնորհելու համար»,-ողջունելով AmeriCares-ի առողջապահական գծով տնօրեն Ֆրենկ Բիային և կազմակերպության աշխատակից Դմիտրի Պապովին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Այնուհետև նախարարն իր հյուրերի հետ քննարկեց մի քանի ծրագրեր, որոնք կարող են AmeriCares-ի հետ հետագա համագործակցության հիմնաքարը դառնալ։ Մասնավորապես` անդրադարձան մարզային մանկական վերակենդանացման բաժանմունքների արդիականացմանը, ինչպես նաև ինֆեկցիոն և այրվածքաբանական ծառայությունների բարելավմանը։
Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ Կապանում, Վանաձորում և Գյումրիում արդեն կազմակերպվել կամ արդիականացվել են մանկական վերակենդանացման բաժանմունքները, սակայն մյուս մարզերում ևս այդ ծառայության խիստ անհրաժեշտությունը կա։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ հանրապետությունում այրվածքաբանական միակ կենտրոնն ապահովված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով, սակայն սարքավորումների, գործիքների և ուղեցույցների մեծ պահանջարկ ունի։
Մինչ նախարարի հետ հանդիպելը, AmeriCares-ի ներկայացուցիչները եղել էին տարբեր բուժհաստատություններում, ծանոթացել իրականացվող ծառայություններին երկրի առաջնահերթ կարիքները գնահատելու համար։ Հյուրերն ընդգծեցին, որ նախարարի նշած ծրագրերը լիովին համընկնում են իրենց կողմից արձանագրված խնդիրներին։ Նրանք գոհունակությամբ նշեցին, որ տպավորված են Հայաստանի մասնագետների բարձր պատրաստվածությամբ և բուժման ժամանակակից մեթոդներով։
Ֆրենկ Բիան նշեց, որ Դերենիկ Դումանյանի ներկայացրած ծրագրերը նաև համահունչ են AmeriCares-ի գործունեության հիմնական ուղղությունների հետ, և կազմակերպությունը այդ ծառայությունների արդիականացման այլ երկրներում ձեռք բերած փորձը, դոնոր կազմակերպությունների աջակցությամբ կարող է բերել Հայաստան։
Նախարար Դումանյանն իր հյուրերի հետ քննարկեց մի շարք հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ այնպիսի դեղերի տրամադրման հարցը, որոնք այսօր հնարավոր չէ ամբողջությամբ ձեռք բերել պետական գնումներով։ Այս ոլորտում AmeriCares-ն արդեն 20 տարի է, ինչ հաջողությամբ համագործակցում է Միացյալ հայկական հիմնադրամի հետ։
Ֆրենկ Բիան խոստացավ, որ առաջարկներ ունենալու դեպքում հաշվի կառնեն նաև Հայաստանի այդ կարիքները։
Երկուստեք կարևորվեց երկարամյա համագործակցության ընթացքում ձեռք բերված փոխադարձ վստահությունը և հետագա ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։
08.04.2013 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ