Իրադարձություններ Հայաստանում
Իրաքի ու Հայաստանի առողջապահության նախարարները մտադիր են հստակեցնել համագործակցության հնարավորությունները
Մարտի 2-7-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությունը: Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի գլխավորությամբ պատվիրակությունը Հայաստանում կայցելի բժշկական տարբեր հաստատություններ և դեղագործական կենտրոններ:
Նախարարությունից հիշեցնում են, որ Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցության հիմքը դրվել է 2012թ. սեպտեմբերին, երբ Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության կազմում Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։
Իրաքցի գործընկերների հետ համագործակցության եզրերն առավել հստակեցվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի անցած տարվա նոյեմբերին Իրաքի Հանրապետություն կատարած այցի ընթացքում։ Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում առողջապահության ոլորտում կարևորվել է կադրերի պատրաստմանը և բուժհաստատությունների միջև կապերի հաստատմանն ուղված փոխգործակցությունը: Քննարկվել են դեղերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը, ինչպես նաև Իրաքից Հայաստան բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման հարցերը:
Մարտի 2-7-ը Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի գլխավորությած պատվիրակությունը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ կհստակեցնի հետագա համագործակցության բոլոր հնարավորությունները:
01.03.2013 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ