Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգային 5 ծրագիր է իրականացվում

Բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգային 5 ծրագիր է իրականացվում

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում` նվիրված մոր և մանկան առողջապահական ոլորտի նորածնային սկրինինգ ծրագրերին:

 

Աշխարհում տարածում ունեն հատկապես նորածնային սկրինինգները, որոնք ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հիվանդության բուժումը կամ ախտաբանական վիճակի շտկումը։ Դրա արդյունքում ծանր հետևանքներ կարող են չզարգանալ և երեխան կարող է մեծանալ գործնականում առողջ:

 

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Հայաստանում նորածնային սկրինինգ ծրագրերը սկսել են ներդրվել 2005 թվականից, որոնք հետագա տարիներին ընդլայնվել են ինչպես առանձին ծրագրերի, այնպես էլ աշխարհագրական ընդգրկվածության առումով:

 

Ներկայումս բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգային 5 ծրագիր է իրականացվում` բյուջետային միջոցների հաշվին և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում: Այս ծրագրերի իրականացման արդյունքներն են.

 

  1. Բնածին հիպոթիրեոզ` 2005-ից կատարվել է 199 764 հետազոտություն, հայտնաբերվել է 60 հիվանդ երեխա, որոնք ստանում են անվճար բուժօգնության 
  2. Ֆենիլկետոնուրիա` 2008-ից 90 931 հետազոտություն է իրականացվել, հայտնաբերվել է 17 հիվանդ երեխա, որոնք ստանում են անվճար բուժօգնություն և հատուկ սնունդ
  3. Լսողության սկրինինգ` 2008-ից կատարվել է 42 597 հետազոտություն, հայտնաբերվել է նեյրասենսոր ծանրալսությամբ 39 երեխա, որոնց կիրականացվի լսողության պրոթեզավորում կամ ականջի խխունջի պատվաստում
  4. Անհասության ռետինոպաթիայի սկրինինգ` 2010-ից կատարվել է 1370 հետազոտություն, կուրության կանխարգելման նպատակով անցկացվել է 53 լազերային վիրահատություն
  5. Նորածինների կոնք-ազդրային հոդի սկրինինգ` 2010-ից կատարվել է 8408 նորածինների ուլտրաձայնային հետազոտություն, հայտնաբերվել է 560 դեպք, որից` 32 վիրահատություն:

 

«Սկրինինգային ծրագրերի ծախսարդյունավետության հաշվարկները փաստում են, որ սկրինինգներին և վաղ հայտնաբերված հիվանդությունների բուժմանն ուղղված առողջապահական ծախսերը տասնյակ-հարյուրավոր անգամ զիջում են նույն հիվանդությունների ուշ հայտնաբերման դեպքում հիվանդի բուժման և խնամքի համար կատարվող բժշկական և սոցիալական ծախսերին»,-նշում են նախարարությունից:

Սկզբնաղբյուր. http://www.panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ Պրակտիկ

13.02.2013

Հարգելի Angela, այս հարցով կարող եք դիմել «Արաբկիր» բժշկական կենտրոնի նորածնային սկրինինգի ծառայության ղեկավար Իրինա Թովմասյանին: Հասցե Հայաստան, 0012, Երևան, Վ. Փափազյան փող., 32 շենք Հեռախոս +374 10 26 21 00, +374 10 26 24 92 Աշխատանքային օրեր Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր (կես օր) Հարգանքով՝ Մեդ Պրակտիկ

Angela

13.02.2013

es kcankanai imanal der aid hetazotutyuny, ka te voch....shnorhakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ