Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ավստրիական կողմը սարքավորումներով օժանդակում է Գյումրու բուժկենտրոնին

Ավստրիական կողմը սարքավորումներով օժանդակում է Գյումրու բուժկենտրոնին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Գյումրու ''Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միություն'' հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։

 

Վիեննայում գործող կազմակերպության նախագահ Քրիստոֆեր Լեխները նախարարին ներկայացրեց 20-ամյա համագործակցության արդյունքները, նշեց, որ իրենց պատվիրակությունը տպավորված է վերջին տարիների զարգացումներով։

 

Երկու երկրի առողջապահության նախարարների միջև ստորարգված հուշագրի շրջանակներում ավստրիական կողմը հիվանդանոցի նորաստեղծ ծննդատունն ապահովել է շուրջ 380 հազար եվրո արժողության ժամանակակից սարքավորումներով և բժշկական պարագաներով։ Պատվիրակությունն այս անգամ ևս դատարկաձեռն չի եկել։ Հիվանդանոցին նվիրել են 10 համակարգիչ` ներհիվանդանոցային կառավարման էլեկտրոնային համակարգի ստեղծմանն աջակցելու նպատակով։ Քրիստոֆեր Լեխները նշեց, որ առաջիկայում կրկին մասնագետների վերապատրասմանը և հմտությունների բարելավմանն ուղղված միջոցառումներ կիրականացնեն, կշարունակեն օժանդակել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և վիրաբուժական գործիքներով։

 

Դերենիկ Դումանյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի կառավարությանը և ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության և ներդրումների համար։

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ