Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Միջազգային կազմակերպությունների հետ առողջապահական ծրագրերը կշարունակվեն

Միջազգային կազմակերպությունների հետ առողջապահական ծրագրերը կշարունակվեն

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան մասնաճյուղի առաքելության ղեկավար Աննաբել Ջերիբիին եւ  բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումին:

 

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, նախարարը նշեց, որ միության հետ համագործակցության երկար ճանապարհ են անցել տուբերկուլոզի հայտնաբերման, ախտորոշման եւ բուժման գործում: Խնդիր, որ մշտական ուշադրություն եւ նորանոր լուծումներ է պահանջում:

 

Աննաբել Ջերիրբին ներկայացրեց կազմակերպության առաքելությունը, ձեռքբերումները եւ նոր նախաձեռնությունները:

 

Մասնավորապես` նա նշեց, որ ռեգուլյար եւ դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման գործընթացն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի հետ համատեղ եւ արդյունավետ: 2005  մինչեւ օրս Հայաստանում ԲԱՍ-ի կողմից բուժօգնություն ստացած դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 972: Նրանցից 225-ը դեռեւս բուժման մեջ են: Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի եւ կընդլայնվի:

 

Առաքելության ղեկավարը նախարարին տեղեկացրեց, որ 2013 թվականի փետրվարին նախատեսում են կազմակերպել վիրաբույժներից բաղկացած թիմի առաջին այցը Հայաստան: Նա մանրամասնեց, որ մասնագետները Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերում կկատարեն վիրահատություններ, միաժամանակ տեղի մասնագետների հետ կանցկացնեն վերապատրաստման դասընթացներ:

 

Դերենիկ Դումանյանը ողջունեց առաջարկը եւ հավելեց, որ տուբերկուլոզով հիվանդների բուժմանը միտված ցանկացած նախաձեռնություն կարեւոր է հիվանդության կանխարգելման առումով:

 

Կողմերը քննարկեցին դեղերի հատկացմանը, վիրաբուժական սարքերի ներկրմանը, մարզերում ծրագրի ընդլայնմանը եւ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ