Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Սեմինար «Մեդասիստ» բժշկական կենտրոնում` «Ամբուլատոր բժշկության ընտրյալ հիմնահարցերը» թեմայով

Սեմինար «Մեդասիստ» բժշկական կենտրոնում` «Ամբուլատոր բժշկության ընտրյալ հիմնահարցերը» թեմայով

«Մեդասիստ» բժշկական կենտրոնը դեկտեմբերի 15-ին Հայ օգնության ֆոնդի, «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության եւ Երևանի պետական բժշկական համալսարանի աջակցությամբ կազմակերպեց սեմինար` «Ամբուլատոր բժշկության ընտրյալ հիմնահարցերը» թեմայով: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ-ի Ընտանեկան բժշկության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Մարինա Օհանյանը, ով ներկայացնում է նաեւ Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորումը: Նա նշեց, որ իրենք ուրախությամբ աջակցում են այն նախաձեռնություններին, որոնք կապված են շարունակական բժշկական կրթության հետ, առանձնանում են իրենց պրոֆեսիոնալիզմով ու բժշկական օգնության առումով որակ են ապահովում: Մ.  Օհանյանը խրախուսեց մարզերում աշխատող ընտանեկան բժիշկների մասնակցությունը սեմինարին: Սեմինարի մասնակիցներին հեռուստակամուրջի միջոցով  ողջունեց նաեւ «Մեդասիստ» բուժկենտրոնի պաշտոնական գործընկեր Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան` Գերմանիայից:


Սեմինար «Մեդասիստ» բժշկական կենտրոնում` «Ամբուլատոր բժշկության ընտրյալ հիմնահարցերը» թեմայովՍեմինարի ընթացքում ներկայացվեցին հինգ դասախոսություններ հետեւյալ թեմաներով.

 

  • «Միոկարդիտ: Ժամանակակից մոտեցում»,
  • «Գոտկացավի վարման կլինիկական սկզբունքները»,
  • «Հոդային համախտանիշի տարբերակիչ դիագնոստիկան»,
  • «Հակաբակտերիալ թերապիայի մարտավարություն` կարծրատիպերը եւ իրականությունը»,
  • «Կարպալ թունելի համախտանիշի տարբերակիչ ախտորոշում եւ բուժում»: 


Ինչպես նշեց սեմինարի կազմխորհրդի նախագահ, ԵՊԲՀ-ի հետբուհական եւ շարունակական կրթության ամբիոնի ասիստենտ Հարություն Մանգոյանը,  սեմինարի հիմնական նպատակն է օգնել պոլիկլինիկաներում ածխատող բժիշկներին` տեղում որոշումներ ընդունելու:


Դասախոսություններն ընդմիջվում էին բժիշկ-մասնագետների հետ բուռն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ:

Սեմինարի կազմխորհրդի նախագահ, ԵՊԲՀ-ի հետբուհական եւ շարունակական կրթության ամբիոնի ասիստենտ Հարություն Մանգոյան    

Սեմինարի կազմխորհրդի նախագահ, ԵՊԲՀ-ի հետբուհական եւ շարունակական կրթության ամբիոնի ասիստենտ Հարություն Մանգոյան

 

   

Հարություն Մանգոյանը մեզ հետ զրույցում պատմեց սեմինարի կարեւորության ու նպատակների մասին:

–  Կմանրամասնե՞ք միջոցառման նպատակը:

–  Ինչպես արդեն ասացի, սեմինարի նպատակն է օգնել ամբուլատոր բժշկին որոշումներ ընդունել, այսինքն` տալ այն տեղեկատվական բազան, որը համարվում է արդի, հիմնված է արձանագրային բժշկության վրա, այդպես կօգնենք բժշկին տեղում կողմնորոշվել, քանի որ ամբուլատոր օղակն այն օղակն է, որն առաջինն է շփվում հիվանդի հետ, ուստի պոլիկլինիկայում աշխատող մասնագետների կայացրած որոշումներից շատ բան է կախված:

–  Ի՞նչ կտա սեմինարը  հիվանդին:

–  Սեմինարը կօգնի բժշկին մասնագիտացված ճիշտ կողմնորոշում կայացնել` երբ ուղղորդել հիվանդին կլինիկաներ, և հիվանդն անտեղի չի հայտնվի ստացիոնարում` արդյունքում ամբուլատոր պայմաններում ստանալով արդիական մոտեցումներով արդյունավետ բուժում

–  Այսպիսի սեմինար առաջի՞ն անգամ եք անցկացնում:

–  Այո՛, առաջինն է նաեւ այն առումով, որ ոչ մի դեղագործական ընկերություն չի մասնակցում ու չի հովանավորում սեմինարը, այսինքն` ոչ մի կախվածություն չկա որեւէ ընկերությունից, իսկ դա շատ կարեւոր է:

 

Սեմինար «Մեդասիստ» բժշկական կենտրոնում` «Ամբուլատոր բժշկության ընտրյալ հիմնահարցերը» թեմայով Սեմինար «Մեդասիստ» բժշկական կենտրոնում` «Ամբուլատոր բժշկության ընտրյալ հիմնահարցերը» թեմայով

«Մեդասիստ» բժշկական կենտրոնը դեկտեմբերի 15-ին Հայ օգնության ֆոնդի, «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության եւ Երևանի պետական բժշկական համալսարանի աջակցությամբ կազմակերպեց սեմինար` «Ամբուլատոր բժշկության ընտրյալ հիմնահարցերը» թեմայով

 


Սեմինարի ավարտին բոլոր բժիշկ-մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր: Հ. Մանգոյանը, ամփոփելով սեմինարը, կարևորեց նաև այն փաստը, , որ մասնակիցներն իրենց հետ տարան դասախոսությունների գրավոր տարբերակները՝ որպես օժանդակ նյութեր:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ