Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանը կօգնի Իրաքին վերականգնել առողջապահության համակարգը

Հայաստանը կօգնի Իրաքին վերականգնել առողջապահության համակարգը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմով մեկնել է Իրաքի Հանրապետություն' մասնակցլու հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

 

Նախատեսվում է քննարկել երկու երկրների հիվանդանոցների միջև ուղղակի համագործակցության խթանման, Իրաքից ՀՀ բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման և Հայաստանում իրաքցի բժիշկների համար կրթական ծրագրերի կազմակերպման մասին, բժշկագիտության ոլորտում կազմակերպվող գիտաժողովներին, համաժողովներին, դասընթացներին երկու երկրների մասնագետների մասնակցության ապահովման, ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ ամենամսյա տեղեկատվության փոխանակման հարցեր։

 

Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 4-7-ին Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության կազմում Հայաստանի Հանրապետությունում էր Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը։ Նա և Դերենիկ Դումանյանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության միջև «Առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Նախատեսվում է, որ Բաղդատում կհստակեցվեն այդ հուշագրով ամրագրված համագործակցության ուղղությունները։

Սկզբնաղբյուր. www.panarmenian.net
Աղբյուր. http://armenianeconomy.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ