Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Աշոտյանը ներկայացրել է բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Աշոտյանը ներկայացրել է բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի նիստն այսօր` հոկտեմբերի 5-ին վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարը բուհի աշխատակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին:

 

Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն հայտնել  ռեկտորի նախկին պաշտոնակատար, ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի կառավարումը նախորդ 4 ամիսներին բնականոն կազմակերպելու համար: Հաջողություն մաղթելով ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած բուհի գիտական գծով պրոռեկտոր Մ. Նարիմանյանին՝ նախարարը նշել է. «Բժշկական համալսարանն ունի կառավարման լավագույն ավանդույթներ, որոնք, համոզված եմ, կնպաստեն, որ պետական քաղաքականությունը արդյունավետ տեղայնացվի: Մեր ակնկալիքները բժշկական համալսարանից բավական մեծ են, համալսարանը, ինչպես գիտեք ընդգրկվել է մասնագիտական կրթության որակի միջազգային համակարգում եւ, բնականաբար, հսակայածավալ աշխատանք կա իրականացնելու»:

 

Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն արդեն հայտարարել է բաց մրցույթ, որը, սահմանված կարգի համաձայն,  տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-ին:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ