Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանում գործարկվել է հայ-կանադական գերժամանակակից կլինիկան

Հայաստանում գործարկվել է հայ-կանադական գերժամանակակից կլինիկան

Կանադայում ՀՀ դեսպանության անմիջական օգնությամբ, ՀՀ արտաքին գործերի և առողջապահության նախարարությունների օժանդակությամբ Հայաստանում վերջերս հաջողվել է գործարկել առաջին հայ-կանադական գերժամանակակից կլինիկան: Տորոնտոբնակ բժիշկ Վարդգես Ավագյանի անձնվեր ջանքերով ստեղծված բուժհիմնարկում աշխատում է ութ բժիշկ և 10 խորհրդատու: 

 

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստանում ամբողջությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությամբ աշխատող առաջին կլինիկան համագործակցում է Հայաստանի լավագույն հիվանդանոցների և ապահովագրական ընկերությունների հետ և առաջարկում է բժշկական ծառայությունների լայն շրջանակ` ներառյալ ուրոլոգիա, գինեկոլոգիա, սոնոգրաֆիա, ընդհանուր ընտանեկան բժշկություն: Հատկապես մասնագիտացված է կլինիկայի ուրոլոգիայի բաժինը, որը, հագեցած լինելով լավագույն ժամանակակից սարքավորումներով, միակն է տարածաշրջանում, որ առաջարկում է ոչ-ինվազիվ ուրոլոգիական հետազոտություններ: 

 

Մեփլ Լիֆսը անմիջականորեն համագործակցում է Կանադայի և Գերմանիայի լավագույն կլինիկաների հետ և անհրաժեշտության դեպքում ստանում հրատապ խորհրդատվություն: 

 

Համագործակցելով ապահովագրական ընկերությունների հետ բուժհիմնարկը նաև շարժական բժշկական ծառայություններ է մատուցում Հայաստանի շրջանների բնակչությանը: Վերջերս կլինիկայի բժիշկները իրականացրել են Քաջարան քաղաքի 192 բնակիչների բուժզննում:

Սկզբնաղբյուր. http://www.panorama.am/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ