Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Առողջ տղամարդ` երջանիկ ընտանիք». ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկ վեհաժողով Երևանում

ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների, Մոսկվայի պետական համալսարանի, Ռուսաստանի ուրոլոգների ընկերության, ԱՊՀ երկրների միջպետական մարդասիրական համագործակցության հիմնադրամի, ՌԴ էնդոկրինոլոգների, նևրոլոգների, սրտաբանների ընկերությունների, Ուռուցքաբանների համառուսական գիտական ընկերության, Ռուսաստանի պլաստիկ, վերակառուցողական և գեղագիտական վիրաբուժության, Մանկաբարձ-գինեկոլոգների ընկերությունների և ԱՊՀ երկրների հասարակական բժշկական կազմակերպությունների աջակցությամբ ՙՏղամարդու առողջություն՚ VIII միջազգային վեհաժողովի շրջանակներում ապրիլի 26-28-ը Երևանում անցկացվեց ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկլ գիտաժողովը, որին իրենց մասնակցությունն էին բերել ԱՊՀ և արտասահմանյան մի շարք երկրների մի քանի հարյուր բժիշկ-գիտնականներ, ովքեր մտահոգված են տղամարդ ազգաբնակչության առողջության հիմնախնդիրներով:

 

Միջազգային գիտաժողովին նախորդած ԶԼՄ-ների համար կազմակերպված մամլո Ասուլիսի ժամանակ, միջոցառման համանախագահներից մեկը` ՌԴ ԲԳԱ իսկական անդամ, ՌԴ «Տղամարդու առողջություն» ընկերության նախագահ, մեր հայրենակից, պրոֆեսոր Արամայիս Քամալովը նշեց, որ հայաստանյան հավաքին իրենց մասնակցությամբ զարդարել են ՌԴ ԲԳԱ իսկական անդամ, Ռուսաստանի ուրոլոգների միության նախագահ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Նիկոլայ Լապատինը, ՌԴ ԳԱԱ փոխնախագահ Անատոլի Գրիգորևը, ՌԴ առողջապահության և սոցզարգացման նախարարության գլխավոր ուրոլոգ Դմիտրի Պուշկարը, ՌԴ մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ՌԴ ԲԳԱ-ի իսկական անդամ Գենադի Սուխիխը, Վրաստանի ուրոլոգների միության գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Գեորգի Բոչորիջվիլին և այլ ճանաչված մասնագետներ:

 

Ազգի առողջության ամրապնդումը յուրաքանչյուր երկրի սոցիալական քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկն է: Վերջին տարիներին, շնորհիվ առանձին պետությունների առողջապահական համակարգի բարեփոխումների նկատմամբ տածած հոգածության, առողջպահական հիմնարկների հսկայածավալ տեխնիկական վերազինման, զգալի առաջընթաց է գրանցվել մահացության նվազման, կյանքի տևողության երկարացման և ծնունդների աճի առումներով:

 

Քամալյանի կարծիքով, այդուհանդերձ, մի շարք անլուծելի հարցեր են ծառայել, որոնք վերաբերում են բարձրորակավորման մասնագետների պատրաստման, տղամարդ ազգաբնակչության առողջության պահպանման, հետազոտման բուժման արդիական եղանակների ներդրման, մասնագիտացված բուժման կենտրոնների հիմնադրման խնդիրներին, որոնք պետք է ուղղորդվեն տղամարդ ազգաբնակչությանը բարձր տեխնոլոգիական բուժօգնություն ապահովելու վեհ գործին:

 

«Շատ երկրներում, ուր տղամարդկանց կյանքի միջին տևողությունը զգալիորեն զիջում է կանանց, առաջինների առողջության պահպանումը, մի շարք քրոնիկական հիվանդությունների կանխումը և կյանքի որակի ապահովումն առաջնային խնդիր է,-նշեց Քամալովը: -Ահա ինչու Կոնգրեսի գիտական ծրագրի շրջանակներում երևանյան ընդլայնված գիտաժողովում հնարավորություն է ընձեռված քննարկել ժամանակակից անդրոլոգիայի և վերականգնողական բժշկության բազմապիսի հարցեր, տղամարդու կյանքի վրա ներազդող շրջակա միջավայրի ազդեցության արդիական հարցադրումներ` կիրառելով հիմնարար բժշկագիտության տեսանկյունից հետաքրքիր և արդյունավետ ախտորոշման և բուժման հնարավորություններ, հատկապես, որ մասնակիցների թվում ընդգրկված են ԱՊՀ և արտասահմանյան առաջադիմական երկրների բժշկական համալսարանների, հզոր կլինիկաների ու բժշկական կենտրոնների հարյուրավոր բժիշկ-գիտնականներ, ում հետ համագործակցելու, մերձենալու և արդյունավետ աշխատելու եզակի հնարավորություն է ընձեռած»:

 

Վեհաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում ժամանած պատվիրակների կողմից ընթերցվեցին տղամարդու առողջություն, տղամարդկային հիվանդությունների ախտորոշման, սեքսուալ խանգարումների և այլ բազմաթիվ հուզող հիմնահարցերի վերաբերյալ, եղան բազմազան հարցադրումներ և մտքերի փոխանակություն, ուր գիտնական-բժիշկների մտահոգությունն ու ցանկությունը մեկն էր. առավելագույնս համակողմանի ներկայացնել տղամարդու առողջությանը վերաբերող թեր և բաց կողմերը, դրանով հնարավորություն ընձեռել առաջիկայում կիրառել արդիական ռազմավարություն, մինչ օրս չկիրառած բուժման եղանակներ:

 

Վեհաժողովը լավ առիթ էր, որպեսզի ժամանած հարյուրավոր պատվիրակները մոտիկից ծանոթանային Հայաստանի ճարտարապետական, մշակութային արժեքներին, իրենց աչքով տեսնեին, թե ինչ մակարդակի վրա է մեր հանրապետության առողջապահությունը:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6.2012 (630)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ