Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երիտասարդ գիտնականները մասնակցում են միջազգային գիտաժողովների

Երիտասարդ գիտնականները մասնակցում են միջազգային գիտաժողովների

 

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի սեպտեմբեր ամսվա արդյունքները:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով աջակցություն են ստացել չորս երիտասարդ գիտնականներ։ Ֆինանսավորումը կատարում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

 

Սեպտեմբեր ամսվա մրցույթի տվյալներով՝ Արտեմ Գրիգորյանը Յալթայում հոկտեմբերի 3-5-ը մասնակցել է Ուկրաինայի պաթոֆիզիոլոգների 6-րդ կոնգրեսին, Էվիյա Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-14-ը՝ Բուլղարիայի Բլագոնգրադ քաղաքում տեղի ունեցած Հնագույն մշակույթի առաջին միջազգային սիմպոզիումին, Անի Ասատրյանն այս օրերին՝ հոկտեմբերի 15-19-ը, մասնակցում է Իտալիայի Վիետրի սուլ Մարե քաղաքում անցկացվող Եվրոպական ռադիացիոն ուսումնասիրության 39-րդ գիտաժողովին, իսկ Խաչիկ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում նոյեմբերի 7-9-ը կմասնակցի Հայ լեզվաբանության 9-րդ միջազգային գիտաժողովին։

 

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ