Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գյուղատնտեսության եւ առողջապահության ոլորտի հարցերը՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերում

Գյուղատնտեսության եւ առողջապահության ոլորտի հարցերը՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերում

 

Այսօր Օքսֆամը եւ Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը (ՔՀՀՑ) «Քվեարկենք փոփոխությունների համար» ծրագրի շրջանակներում հրավիրել էին կլոր սեղան- քննարկում՝ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որն ուղղված էր առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների ծրագրերի բացահայտմանը:

 

Քննարկման նպատակն էր ներկայացնել «Բարելավված առողջապահական համակարգ» եւ «Զարգացած գյուղատնտեսություն» առաջարկությունների փաթեթների շուրջ ԱԺ կուսակցությունների ամփոփ արձագանքները, ինչպես նաեւ քննարկել դրանց շուրջ համագործակցության հետագա հնարավորությունները:

 

Aravot.am-ի հետ զրույցում Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ասաց. «Պատահական չէ, որ ծրագիրն իրականացվում է առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտներում: Դրանք մեր հետաքրքրության շրջանակներում էին: Եվ քանի որ 18 տարվա աշխատանքային փորձ ունենք Հայաստանում, շատ լավ գիտենք գյուղատնտեսության՝ գյուղական վայրերի եւ առողջապահության ոլորտի խնդիրները , մենք մոտ ենք կանգնած դրանց, դրա համար էլ որոշեցինք օգտագործել նախընտրական քարոզարշավները եւ կարողանալ հանդես գալ առաջարկությունների փաթեթով, որոնք վերաբերվում են այս երկու ոլորտներին»,-նշեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ ծրագրում ներգրավվել է նաեւ Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը, որը նախաձեռնվել է Օքսֆամի կողմից եւ ունի 10-ամյա պատմություն եւ որին ակտիվորեն մասնակցում է նաեւ Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը, որը նույնպես այս ցանցի անդամ է եւ Օքսֆամի գործընկեր կազմակերպություն:

 

«Մշակեցինք առաջարկությունները՝ քննարկելով դրանք, միաժամանակ աշխատելով Գյուղատնտեսական դաշինքի հետ, որը վերջերս է ստեղծվել՝ 2011 թվականին եւ իր մեջ ներառում է 11 կազմակերպություն, որոնք ակտիվ են գյուղատնտեսության ոլորտում, եւ ծրագրեր ունեն, եւ պրակտիկ գործունեություն են ծավալում:

 

Արդյունքում՝ ձեւավորեցինք մեր առաջարկները, հանդիպեցինք առանձին պատգամավորների եւ կուսակցությունների հետ, եւ այդ փաթեթներն առաջարկեցինք իրենց: Այնուհետեւ հատուկ հարցաթերթիկներ ներկայացվեցին նրանց, որպեսզի իրենք լրացնեն եւ տեսնենք, թե որքանով են մեր առաջարկները ներառվում իրենց ծրագրերի մեջ»,-հավելեց Հակոբյանը, շարունակելով, որ այսօրվա հանդիպման նպատակն է հասկանալ, թե ինչ արձագանքներ են եղել: Հակոբյանի փոխանցմամբ՝ կա նաեւ ամփոփ զեկույց: Մնում է քննարկել հետագա համագործակցության մասին հարցերը:

 

 

Հեղինակ. Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Սկզբնաղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ