Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ Դերենիկ Դումանյանի և USAID հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլլարդի հանդիպումը

ՀՀ ԱՆ Դերենիկ Դումանյանի և  USAID հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլլարդի հանդիպումը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քարեն Հիլլարդին։ Իր հյուրին շնորհավորելով  նշանակման կապակցությամբ, Դերենիկ Դումանյանը նշեց, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ առողջապահության նախարարության վաղեմի ու վստահելի գործընկերն է։

«Մենք միասին բազմաթիվ հաջողված ծրագրեր ենք իրականացրել և շարունակում ենք համատեղ աշխատել։ 2010թ. ստորագրված համաձայնագրի շրջանակներում համագործակցության ոլորտներն ընդլայնվել են։ Ես անչափ կարևորում եմ  մոր և մանկան առողջության պահպանման, մանկական վերակենդանացման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը: Իսկ մանկական կուրության դեմ պայքարի ծրագիրը Հայաստանի առողջապահությունը ճանաչելի կդարձնի տարածաշրջանում»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Քարեն Հիլլարդը, բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունքները, հավելեց, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կարևորում է իրականացվող բոլոր ծրագրերը։ Նա  ՀՀ առողջապահության նախարարից փորձեց ճշտել, թե ինչպե՞ս են առողջապահության բազմաթիվ ծրագրերն իրականացվում եղած փոքր բյուջեով։

«Ինքս կառավարության անդամ եմ և լավ եմ պատկերացնում, որ պետությունն այսօր սուղ հնարավորություններ ունի։ Ես կողմնակից եմ այն մոտեցմանը, որ ավելի լավ է քիչ ծրագրեր նախատեսենք, բայց ամբողջությամբ իրականացնենք»,-ասաց նախարարը։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը  տեղեկացրեց, որ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR)  ծրագրի միջնաժամկետ գնահատում պետք է իրականացվի, որում ակնկալեց ՀՀ առողջապահության նախարարության աջակցությունը։

Նախարար Դումանյանը թե աջակցության, թե հետագա արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ