Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկում, գնահատում և հաստատում է

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկում, գնահատում և հաստատում է

Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին:

 

Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Սպարտակ Սեյրանյանի պաշտոնափոխության հետ կապված այդ պաշտոնում առաջադրվեց ու փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդի նոր նախագահ ընտրվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 

 

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Գոհար Քյալյանը խորհրդի անդամներին ներկայացրած իր զեկույցում նշեց 2009-ի բյուջեով բոլոր ուղղություններով նախատեսված և կատարված լայնածավալ աշխատանքների` շինարարական, ուսումնակլինիկական բազաների վերանորոգման, ընդլայնման, գիտատեխնիկական նորագույն սարքավորումներով հագեցման, ուսումնական ծրագրերում բարեփոխումների մասին, առանձնահատուկ տեղ հատկացրեց 2010-ի ֆինանսական տարվա նախահաշվին: Խորհրդին ներկայացվեց համալսարանի 90-ամյակի կապակցությամբ մեկնարկած հոբելյանական միջոցառումների շրջանակներում ընդգրկված միջազգային գիտաժողովների, սեմինարների, գիտահետազոտական սիմպոզիումների, ուսանողական ֆորումների, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան մի շարք առաջատար բժշկական կրթօջախների հետ համատեղ գիտաժողովների անցկացման ցանկը: 

 

Հոբելյանական միջոցառումներն առավել տեսանելի և ամբողջական ներկայացնելու նպատակով Գ.Քյալյանը մասնավորապես նշեց, որ 2009-ին վերաբացվել է համալսարանական ակնաբուժական կլինիկան, անցկացվել է «Առաջնորդենք ապագան» խորագրով ուսանողական ֆորումը, իսկ 2010-ին նախատեսվում է շահագործման հանձնել ախտորոշիչ և վիրաբուժական կենտրոնների համալսարանական մասնաշենքերը, կազմակերպել և բարձր մակարդակով անցկացնել երիտասարդ գիտնականների միջազգային կոնգրեսն ու «Ծխող մարդու հիվանդությունները» թեմայով միջազգային կոնֆերանսը, վերանորոգել ԵՊԲՀ թանգարանը, կազմակերպել գիտական կոնֆերանս և պատվիրել փաստավավերագրական ֆիլմ` նվիրված համալսարանի 90-ամյակին և այլն: 

 

Հոբելյանական միջոցառումների օրերին աշխարհի տարբեր երկրներից Երևան կժամանեն բժշկագիտության նվիրյալներ, ակնառու գիտնականներ, հանրահայտ փորձագետներ: 

 

Խորհրդի անդամները մասնավորապես բարձր գնահատական տվեցին համալսարանում իրականացվող ուսումնական ծրագրերի մշակմանն ու դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև համալսարանի ուսումնակլինիկական բազաների ստեղծման գործընթացին:

 

Խորհուրդը հաստատեց ԵՊԲՀ ՊՈԱԿ-ի 2010թ. ֆինանսական նախահաշիվը:

 

Հեղինակ. Տիգրան Գրիգորյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ