Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ռոջեր Օհանեսյանը տպավորված է հայ բժիշկների մասնագիտական հմտություններով

Ռոջեր Օհանեսյանը տպավորված է հայ բժիշկների մասնագիտական հմտություններով

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Ռոջեր Օհանեսյանին և ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանին:

Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, նախարարը չափազանց բարձր է գնահատել անցած 20 տարվա ընթացքում ՀԱՆ-ի Հայաստանի ակնաբուժության զարգացման գործում ունեցած ներդրումը։ «Մեզ համար անչափ կարևոր է նաև ձեր նոր` «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագիրը: Դեռ երկու ամիս առաջ մեր հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը հայտնել է , որ իրենք աջակցելու են եզակի այդ կենտրոնի ստեղծմանը։
 
Այն հնարավորություն կտա կանխարգելել անհասների ռետինոպաթիայի հետևանքով առաջացող մանկական կուրությունը։ Աշխարհում քիչ երկրներ կան, որ նման կենտրոն ունեն»,- ասել է Դերենիկ Դումանյանը։
Հյուրերը տեղեկացրել են, որը վաղը բացվող ակնաբուժական միջազգային 12-րդ համաժողովին մասնակցող ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մեծապես հետաքրքրում է ինչպես այդ, այնպես էլ շարժական հիվանդանոցի ծրագրերը։
Ի դեպ, Հայաստանի մարզերում շարժական հիվանդանոցում 15 հազար անվճար վիրահատություն է կատարվել:

Ռոջեր Օհանեսյանը շեշտել է, որ տպավորված է իրենց ծրագրում ընդգրկված հայ բժիշկների մասնագիտական հմտություններով։ «Այսօր արդեն այնպիսի իրողություն է, որ ամերիկացի բժիշկներն են սովորում հայ գործընկերներից։ Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ակնաբուժական գիտաժողովին հայաստանցի ակնաբույժ Լիլիթ Ոսկանյանը պետք է ներկայացնի մեր ծրագրի շրջանակներում ամերիկացի գործընկերոջ հետ ստեղծած տեխնիկայի կիրառումը»,- ասել է Ռ. Օհանեսյանը։
Դերենիկ Դումանյանն էլ իր հերթին հյուրերին տեղեկացրել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի և առաջիկա անելիքների մասին:

Երկու կողմերը քննարկել են առաջիկա ծրագրերը:

 

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ