Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի Մայրաքաղաքը Գրքի 12-րդ համաշխարհային Մայրաքաղաք

Հայաստանի Մայրաքաղաքը Գրքի 12-րդ  համաշխարհային  Մայրաքաղաք

Ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք:

 

Շքեղ հանդիսությամբ գրքի 2011-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ և այլոք:

 

Ելույթների ընթացքում Մատենադարանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա աշխարհի գործող19 այբուբենների տառերից հավաքվեց խորհրդանշական «Ամրագրիր քո ապագան» մետաղական քանդակը, որը դեպի վեր քայլող մարդն է, ով գնում է դեպի ապագան:

 

Միջոցառմանը ելույթ ունեցան արգենտինյան տանգոյի վարպետներ, 2013-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք Բանգկոկից ժամանած ազգագրական և Հայաստանի պարի պետական համույթները:

 

 

Միջոցառումը եզրափակվեց եռաչափ գրաֆիկայով պատրաստված ներկայացմամբ և շքեղ հրավառությամբ:

 

Երևանն այդ պատվավոր տիտղոսը կրելու է ուղիղ մեկ տարի:

 

Ի դեպ` Երևանի Ազատության հրապարակում նույն օրը կայացավ իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլիի համերգը, ով Հայաստանում էր «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (Մարչելո Ռոտայի ղեկավարությամբ),Հայաստանի պետական կամերային երգչախմբի և «Հովեր» կամերային երգչախմբի հետ համատեղ բացօթյա համերգը իսկական տոն դարձավ երևանցիներիս համար:

Հեղինակ. Ս. Թ
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ