Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Իրաքցի նախարար. Հայաստանի հետ կհամագործակցենք առողջապահությանն առնչվող բոլոր ոլորտներում

Իրաքցի նախարար. Հայաստանի հետ կհամագործակցենք առողջապահությանն առնչվող բոլոր ոլորտներում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլն առողջապահության և բժշկագիտության ոլորտներում փոխգործակցության հուշագիր են ստորագրել։

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ստորագրող կողմերը պարտավորվում են երկկողմանի համագործակցություն ծավալել տարբեր ոլորտներում`արտակարգ իրավիճակների և աղետների ժամանակ բուժօգնության տրամադրման, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես մասնագիտական փորձի, այնպես էլ մասնագետների փոխանակման, առանձին բուժհիմնարկների անմիջական փոխհամագործակցության և այլ ոլորտներում։

Դերենիկ Դումանյանը նշել է, որ փաստաթուղթը դեռևս նախնական է։ Ապագայում այն կլրամշակվի և ավելի խոր ու բազմակողմանի համագործակցության ծրագիր կմշակվի։

Իրաքի առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել այսքան կարճ ժամանակում հուշագիրը նախապատրաստելու համար և հույս հայտնեց, որ այն իրոք լայնածավալ ծրագրերի հիմք կհանդիսանա։

«Մենք կհամագործակցենք առողջապահությանն առնչվող բոլոր ոլորտներում` հիվանդանոցաշինությունից սկսած մինչև փորձի փոխանակում, կադրերի վերաորակավորում։ Շուտով Իրաքից մասնագիտական խումբ կայցելի Հայաստան` աշխատանքները սկսելու նպատակով»,-ասել է Մաճիդ Համդ Ամին Ճամիլը։

Ծանոթանալով Հայաստանի դեղարտադրության հնարավորություններին, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այդ ոլորտի հանդեպ։ Առաջիկայում համագործակցություն կծավալվի թե՛ դեղագործական ընկերությունների, թե՛ առանձին բուժհաստատությունների միջև:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ