Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Համավճարը տարածվել է անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների վրա

Համավճարը տարածվել է անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների վրա

Նոր խմբագրությամբ շարադրելով նախկինում ընդունած` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող որոշման կետերից մեկը, գործադիրը համավճարը տարածել է ՀՀ պետբյուջեի անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների ծրագրերով փոխհատուցման ենթակա ՀՀ առողջապահության նախարարության հաստատած հիվանդությունների և վիճակների վրա։

Որոշման նպատակն է բնակչության համար կանխատեսելի և թափանցիկ դարձնել բուժօգնության և սպասարկման ծախսերը, բարձրացնել և կանոնակարգել բուժհաստատության աշխատակազմի աշխատավարձը, նվազեցնել առողջապահության հաստատություններում եղած ստվերային դրսևորումները։

Կառավարությունը հաստատել է նաև ախտաբանաանատոմիական հերձման կարգը, որի համաձայն հերձումը կատարվում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար արտոնագրված հաստատությունում, համապատասխան որակավորում ունեցող մասնագետ-բժշկի կողմից:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ