Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Առողջապահության նախարարը հանդիպել է Կ. Գալինիեին և Ս. Քայյումին

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով այսօր հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար:

Հյուրերը գոհունակությամբ նշել են, որ առողջապահության ոլորտում համագործակցությունն արդյունավետ է ընթանում: Նաև ներկայացրել են հիվանդության ախտորոշման, բուժման մեթոդների, նոր դեղերի գրանցման, բժիշկ-մասնագետների վերապատրաստման վերաբերյալ և ընթացիկ այլ հարցերը:

Կողմերը քննարկել են առաջիկա անելիքները: Կարևորվել է խնամքի տներ ունենալու անհրաժեշտությունը` ոչ միայն տուբերկուլոզով, այլև չարորակ նորագոյացություններով և այլ հիվանդների համար:

Նախարար Դումանյանը վստահեցրել է, որ ծրագրերը շարունակվելու են, և նախարարությունը պատրաստակամ է աջակցելու կազմակերպության նախաձեռնություններին:

2005 թվականից «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպությունն իրականացնում է տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիր, մասնավորապես` տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերի բուժման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, կազմակերպությունն իրականացնում է կալանավայրերում գտնվող դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժում:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը օժանդակում է Տուբերկուլոզի ազգային գրասենյակին` Երևանից դուրս` Արմավիրի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արարատի մարզերում դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման գործում: Կազմակերպությունը դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման ծրագիր է իրականացնում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությում` որպես հեռակա վերահսկմամբ նախագիծ` աջակցություն ցուցաբերելով դեղորայքով ապահովվածության, կլինիկական վերահսկման, սոցիալական ոլորտներում:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ